Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սամցխե Ջավախքում բացվեց հերթական կրթամշակութային կենտրոնը

05:20, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
Սամցխե Ջավախքում բացվեց հերթական կրթամշակութային կենտրոնը
     018 թվականի դեկտեմբերի 23-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանի, Ախալցիխե քաղաքում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից շինությունում, բացվեց Վարդգես Սուրենյանցի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:
     Օրը տոնական էր, հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն: Ներկա էին նաև Ախալցիխեի, Նինոծմինդայի և Ախալքալաքի հայ մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ, համայնքային գործիչներ, Առաջնորդարանի, Թեմի պաշտոնեությունը:
     Բացման խոսքով հանդես եկան Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Ախալցիխեի սակրեբուլոյի սոցիալական, բժշկական, սպորտի, մշակույթի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը և այլք:
     Բանախոսները ողջունեցին Թեմի նախաձեռնությունը և մաղթեցին գործերին հաջողություն, հույս հայտնեցին, որ այս կենտրոնի գործունեությամբ Ախալցիխեի հայությունը հնարավորություն կունենա պահպանելու իր ինքնությունը, զարգացնելու հոգևոր-մշակութային կյանքը:
     Այնուհետև Թեմակալ առաջնորդի նախագահությամբ կատարվեց կենտրոնի օրհնության կարգ, որից հետո Վազգեն Սրբազանն իր շնորհավորանքը և օրհնությունը բերեց կենտրոնի բացման առիթով և բարձր գնահատեց հոգևոր տեսուչ Հակոբ աբեղայի նախաձեռնությունները:
     Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքը հայտնեց նաև Ախալցիխեի իշխանություններին հայության հանդեպ դրսևորած ուշադրության և քաջալերանքի համար:
     Կենտրոնում գործելու են երգի, պարի, գեղագիտության, Մայր Եկեղեցու պատմության ուսուցման խմբակներ: Կենտրոնի տնօրեն նշանակվեց Ասյա Եպրանոսյան-Բաբոյանը: «Վարդգես Սուրենյանց» կենտրոնը թվով չորրորդն է Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մեջ: Նմանատիպ կենտրոններ գործում են Ախալքալաքում, Նինոծմինդայում և Արակովա գյուղում:
     «Վարդգես Սուրենյանց» կենտրոնը թվով չորրորդն է Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մեջ: Նմանատիպ կենտրոններ գործում են Ախալքալաքում, Նինոծմինդայում և Արակովա գյուղում:
    
     armenianchurc
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3732 | 0 | 0
Facebook