Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Ռոբերտ Եղյան
Հեղինակ`
Ռոբերտ Եղյան
01:57, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
     Այլ կերպ չես բնորոշի այն մթնոլորտը, որ տիրապետող է դարձել ԲՀԿ-ում և մասնավորապես Կենտրոն հեռուստաընկերությունում: Ցավով եմ արձանագրում սույն փաստը, քանզի պաշտամունքի օբյեկտը անվիճելիորեն մեծ բարերար և նույնքան էլ մեծ հայրենասեր Գագիկ Ծառուկյանն է: Չեմ կարող ասել, դա ի՞ր պարտադրանքն է, թե՞ իր կուսակիցների նախաձեռնությունը, բայց երկու դեպքում էլ տեղի-անտեղի նրան այդքան մեծարելը ամենևին պատվաբեր չէ և նսեմացնում է նրա ծառայությունները: Այս առումով մեծ ջանքեր է գործադրում հատկապես Կենտրոն հեռուստաընկերությունը, որի լրագրողները Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացված ցանկացած միջոցառում լուսաբանելիս կարծես մրցույթի են դուրս եկել, թե ով ավելի շատ շնորհակալություն կհեռարձակի: Իսկ եթե հանկարծ քաղաքական որևէ գործիչ, որևէ լրագրող կամ պարզապես անհայտ մի քաղաքացի համարձակվի ու Ծառուկյանի ականջին ոչ հաճելի հարց հնչեցնի կամ նրա հասցեին մի կիսաթթու խոսք ասի, ԲՀԿ-ն իր ողջ ծանր հրետանին գործի կդնի այդ "բախտախնդրին" պարզապես ոչնչացնելու համար: Մի՞թե այդ մարդիկ չեն հասկանում, որ Ծառուկյանի մեծ գործերն ամենևին չեն նշանակում, թե նա անսխալական է և ընդհանրապես գտնվում է քննադատությունից դուրս: Անհեթեթությունը հասել է այնտեղ, որ տարբեր ԶԼՄ-ներում (որ գուցե շատ քչերն են կարդում) կամ համացանցում փնտրում-գտնում են (կամ գուցե մոգոնում են) հակածառուկյանական մի հրապարակում և ուղղակի անարգանքի սյունին գամում դրա հեղինակին: Պատմության մեջ եղել է անձի պաշտամունք, եղել է ու այսօր էլ կա արևելյան տիպի անձի պաշտամունք, արդեն մի նեղ կուսակցական շրջանակում ձևավորվել է նաև հայկական տիպի անձի պաշտամունք, որը պատիվ չի բերում ոչ նորաստեղծ կիսակուռքին, ոչ էլ, առավել ևս, մեր ազգին: Սթափվե՝ք, պարոնայք ու տիկնայք ԲՀԿ-ականներ ու Կենտրոն-ականներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2017 | 0 | 0
Facebook