Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Փիլիսոփա - Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչին չկա: Գնորդ – Կնշանակի՝ մեզանի ոչ մեկը գոյություն չունի՞: Փիլիսոփա – Դա՛ էլ չգիտեմ»

19:24, կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ.
«Փիլիսոփա - Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչին չկա: Գնորդ – Կնշանակի՝ մեզանի ոչ մեկը գոյություն չունի՞: Փիլիսոփա – Դա՛ էլ չգիտեմ»

Զևս – Ժամանակ մի' վատնիր, կանչի՛ր մյուսին՝ ճեմականի'ն (Արիստոտելի հետևորդ):

Հերմես – Գնե՛ք ամենախելահասին, ամենաբանիմացին, ամենագործիմացին, որը կարողանում է ամեն ինչ միատեսակ լավ անել:

Գնորդ – Այդ ո՞վ է, ինչացո՞ւ է:

Հերմես – Չափված-ձևված, արդարամիտ, իր կենսաձևում հավասարակշռված և որ ամենակարևորն է՝ երկակի մարդ է:

Գնորդ – Այդ ինչպե՞ս:

Հերմես – Արտաքուստ մի տեսակի է, իսկ ներքուստ ուրիշ է:

Գնորդ - Իսկ նա ի՞նչ գիտե:

Հերմես – Նա գիտե, որ բարու երեք տեսակ կա՝ հոգում, մարմնում և արտաքին բնության մեջ:

Գնորդ – Նա մարդավարի է մտածում: Ի՞նչ արժե:

Հերմես – Քսան մին:

Գնորդ – Շատ է թանկ:

Հերմես – Թա՛նկ չէ: Տարօրինակ մարդ ես: Նա նաև որոշ գումար ունի, այնպես որ, գնելով նրան, ոչինչ չես կորցնում: Բացի այդ, դու նրանից անմիջապես կիմանաս, թե որքան է ապրում մոծակը, արևը ծովն ինչ խորությամբ է լուսավորում և ինչպիսին է ոստրեի հոգին:

Գնորդ – Ա՜յ քեզ զարմանք:

Հերմես – Իսկ ի՞նչ ես ասելու, եթե իմանաս սերմի, բեղմնավորման և այն մասին, թե ինչպես է սաղմը ձևավորվում արգանդում, և որ մարդը ծիծաղող կենդանի է, իսկ էշը` ո'չ, և որ էշը տուն ու նավ չի կարող կառուցել:

Գնորդ – Դու շատ անհրաժեշտ և օգտակար բաներ թվարկեցիր, որոնք կարող եմ նրանից սովորել, այդ իսկ պատճառով 20 մինը տալիս եմ:

Հերմես – Թող այդպես լինի:

Զևս - Էլ ո՞վ մնաց:

Հերմես – Ա՛յս սկեպտիկը: Ե'կ, շիկակարմի՛ր (ակնարկում է փիլիսոփա Պիրհոնին), գուցե որևէ մեկն էլ սրան գնի:

Գնորդ – Ե՛ս կգնեմ: Բայց ասա' ինձ, ի՞ն չ կարող ես անել:

Փիլիսոփա - Ոչի'նչ:

Գնորդ – Ի՞նչ իմաստով ես դա ասում:

Փիլիսոփա - Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչին չկա:

Գնորդ – Կնշանակի՝ մեզանի ոչ մեկը գոյություն չունի՞:

Փիլիսոփա – Դա՛ էլ չգիտեմ:

Գնորդ – Իսկ ինչի՞ համար է ձեռքիդ կշեռքը:

Փիլիսոփա – Սրանով եզրահանգումներն եմ կշռում, և եթե տեսնում եմ, որ դրանք միևնույն քաշին են, այդժամ չեմ հասկանում, թե դրանցից որն է ճշմարտությանը մոտ:

Գնորդ – Իսկ դու ուրիշ ի՞նչ կկարողանաս անել:

Փիլիսոփա – Ամեն ինչ՝ բացի մի բանից. փախած ստրուկին չեմ կարողանա հետապնդել:

Գնորդ – Իսկ ինչո՞ւ չես կարողանա:

Փիլիսոփա – Որովհետև ես նրան չեմ բռնի:

Գնորդ – Ըստ էության՝ դու ինձ ծույլ ու դանդալոշ ես թվում: Բայց ի՞նչն է քո իմացության նպատակը:

Փիլիսոփա – Անգիտությունը և լսելու ու տեսնելու անհնարինությունը:

Գնորդ – Կնշանակի՝ դու կույր ես ու խուլ:

Փիլիսոփա – Բացի այդ ես զրկված եմ զանազանելու և ընկալելու ունակությունից և, ընդհանուր առմամբ, ես որդից ոչնչով չեմ տարբերվում:

Գնորդ – Հե՛նց դրա համար արժե քեզ գնել: Ասում ես՝ նա որքան արժե՞:

Հերմես – Ատտիկական մեկ մին:

Գնորդ – Ստացի՛ր: Հիմա ի՞նչ կասես, անուշի՛կս, գնեցի՞ քեզ:

Փիլիսոփա – Հայտնի չէ:

Գնորդ – Այդ ինչպե՞ս, չէ՞ որ ես քեզ գնեցի ու պահանջված գումարը վճարեցի:

Փիլիսոփա – Առայժմ ձեռնպահ եմ մնում վերջնական կարծիք հայտնելուց ու դեռ մտորում եմ այդ հարցի շուրջ:

Գնորդ – Ուրեմն, հետևի՛ր ինձ՝ որպես իմ ստրուկ:

Փիլիսոփա – Ո՞վ գիտի՝ արդյո՞ք ճշմարիտն ես ասում:

Գնորդ – Ազդարարողը, տվածս փողը և ներկաները:

Փիլիսոփա - Մի՞թե այստեղ որևէ մեկը կա:
     Գնորդ - Հիմա քեզ կուղարկեմ աղացքարեր պտտելու և առավել կեղտոտ խոսքերով քեզ կհամոզեմ, որ տերը ես եմ:

Փիլիսոփա – Կասկածի՛ր:

Գնորդ – Զևսո՛վ եմ երդվում, ախը՛ր ասացի:

Հերմես - Բավակա'ն է հակաճառես ու քեզ գնողին հետևիր, իսկ նրանք, ովքեր ոչինչ չգնեցին, վաղն առավոտյան եկեք: Այսօր մենք էժան գնով փիլիսոփաներին վաճառեցինք, իսկ վաղն առևտրականներին ու արհեստավորներին կվաճառենք:

Նկարում՝ Փոթորիկ է, բայց Պիրհոնը հանգիստ նստած է:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4318 | 0 | 0
Facebook