Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ականջի չոփիկների վտանգը

23:43, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
Ականջի չոփիկների վտանգը
     3 տարի առաջ այս օրը կյանքիս վատագույն օրերից մեկը դարձավ։ Ու այդ ամենի պատճառը առաջին հայացքից անվտանգ այս ականջի չոփիկներն էին, ավելի ճիշտ այդ չոփիկներից մեկը, որը տղաս ականջը մտցնելով վնասել էր թմբկաթաղանթը։ Երեխայի լացը մի կողմից, Մուրացանի ամեն ինչ ամենավատ երանգներով ներկայացնող բժիշկը մյուս կողմից, կյանքիս կեսը խլեցին... Չգիտեմ ինչ կլիներ իմ հետ, եթե Բաբլոյանում չբացատրեին, որ այդ տարիքում (1.10) թմբկաթաղանթը շատ արագ վերականգնվում է, ու փառք Աստծո, ամեն ինչ իրենց ասածով եղավ։ Տղաս մինչև հիմա հիշում է այդ օրը, ամեն անգամ չոփիկները տեսնելիս՝ «պուճուր Միկայի ականջը ինքը ցավացրեց, չէ՞» ...
     Զգույշ եղե'ք, սիրելի ծնողներ ջան, գրառման նպատակը, ևս մեկ անգամ, առաջին հայացքից անվտանգ իրերի վտանգավորության մասին հիշեցնելն էր...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5861 | 0 | 0
Facebook