Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կաթողիկոսական նողկալի դեժավյու-խարան

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
17:06, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
Կաթողիկոսական նողկալի դեժավյու-խարան

Եթե Հովհաննես Ը Կարբեցի 120-րդ կաթողիկոսը Նիկոլայ Առաջին ռուսաց կայսրից խնդրեց ընդամենը ազնվական տիտղոս իր եղբորորդիների համար (տե՛ս հետագրությունը), ապա Գարեգին Բ 132-րդ կաթողիկոսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ընդամենը խնդրեց հարազատ եղբորը բազմեցնել Ռուսահայոց առաջնորդի գահին:

Չկարողանալով ապահովել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ս. Էջմիածին՝ Գարեգին Բ-ին հաջողվեց Բաղրամյան 26-ից նրան ուղեկցել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Գարեգին Բ-ն, հարմար պահը որսալով, «այստեղ ալ կը յայտնէ իր շահամոլ բնութիւնը» և ՌԴ նախագահին խնդրում է, որ վերջինս չեզոքացնի և մեկուսացնի Վազգեն Ա-ի կողմից նշանակված օրինական առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին, որպեսզի իր հարազատ եղբայր Եզրասը դառնա Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ: Նախագահը, լսելով Գարեգին Բ-ի խնդրանքը, հեգնորեն պատասխանում է. «Եթե խնդիրներ ունեք, դիմեք դատարան»:
     ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր, 2001 թ.
    
    
Հ.Գ. «Այստեղ Յովհաննէսի ալ կը հարցնէ, թէ իրմէ ի՞նչ կը կամենայ խնդրել. որուն Յովհաննէս կը պատասխանէ թէ կը խնդրէ հզօր պաշտպանութիւն ցոյց տալ Ռուսիոյ հաւատարիմ հայ ազգին, եւ երկու Թեւումով եղբորորդիներուն Ռուսական շքանշան, որպեսզի ազնուական դառնան: Եւ երբ Կայսրը հեգնօրէն հարցումը կը կրկնէ. Յովհաննէս Այլ եւս ոչինչ կը պատասխանէ, եւ Կայսրը կը մրմռայ, Չափաւոր բայց տարօրինակ խնդրանք, հարկաւ միտքը բերելով օր առաջ Կարապետէ ստացած ճարտար պատասխանը:

Յովհաննէս այստեղ ալ կը յայտնէ իր շահամոլ բնութիւնը, եւ թերեւս անկէ ըզգացուելով Կայսրը, ո՛չ ճաշը կ’ընդունի եւ ո՛չ էլ գիշերել կը հաճի, եւ անմիջապէս կը մեկնի Երեւան, չնայելով որ արդէն ճաշի ատեն էր և ճաշը պատրաստուած էր, եւ հորդահոս եւ անընդհատ անձրեւ կը տեղար, որ ստիպուեցաւ Կովկասեան եբիճազ ծածկել, եւ սաստիկ թրջուած Երեւան հասնիլ» (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, Ազգապատում, Տ. Յովհաննէս Ը Կարբեցի, հ. Գ, էջ 4278-4281):

Ս. ԷՋՄԻԱԾԻՆ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, 05 հոկտեմբեր, 1837 թ.
    
     Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3258 | 0 | 0
Facebook