Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իրականում Մայր Աթոռի այս հրաշալի կառույցը ցավալիորեն փլուզվում է». ուսուցիչները՝ կաթողիկոսին

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
18:00, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
«Իրականում Մայր Աթոռի այս հրաշալի կառույցը ցավալիորեն փլուզվում է». ուսուցիչները՝ կաթողիկոսին

Ինչպես հայտնել էինք, Գարեգին Բ կաթողիկոսի դեմ շարունակվող ցույցերին սատարելու մեջ մեղադրվելու կասկածանքով դեկտեմբերի 11-ին Գարեգին Բ-ն «պատժել» էր Սուրբ Էջմիածնի միաբաններից Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին՝ նրան անհիմն ազատելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի և «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգևոր պատասխանատուի պաշտոններից: ՔԴԿ տնօրենի պաշտոնում էր նշանակվել Մայր Աթոռի միաբաններից Զաքարիա ծայրագույն վարդապետ Զաքարյանը: Իսկ թե ո՛վ է Գարեգին Բ-ի մոլեռանդ պաշտպան Զաքարիա ծայրագույն վարդապետը, ով, ի դեպ, Ասողիկ քահանա Կարապետյանի համակուրսեցին է, կարծում ենք, ներկայացնելու կարիք չկա, քանի որ միայն կցված պարային տեսանյութը դիտելն իսկ բավական է՝ պատկերացում կազմելու աշխարհիկ կեղծ արժեքներ դավանող այս ծայրագույն միջակության էությունը:
     Վարդան Սրբազանի պաշտոնազրկման փաստն առաջացրել էր շատ դպրոցականանների և ՔԴԿ աշխատակիցների արդար վրդովմունքը: Աշակերտներն ու ուսուցիչները դա արտահայտել էին գործադուլ անելով, իսկ ՔԴԿ 8 աշխատակիցներ, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գարեգին Բ-ին: Օրերս էլ մեծ թվով մանկավարժներ տարբեր դպրոցներից բաց նամակով դիմել են կաթողիկոսին՝ իրենց սրտի աղաղակը բարձրաձայնելու կատարված մեծ անարդարության համար:


     Ն․Ս․Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Վեհափա՛ռ Տեր,

Մեծ ափսոսանքով իմացանք, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը ազատվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից: ՀԵՊ ուսուցիչներիս համար այս տեղեկությունը չափազանց տհաճ էր և անհանգստացնող. ի՞նչ կարող էր նշանակել Ձեր այս անակնկալ որոշումը մի հոգևորականի նկատմամբ, ում ջանադիր աշխատանքի շնորհիվ ՔԴԿ-ի հեղինակությունը անընդհատ բարձրանում էր վերջին տարիներին, ում վեհաշուք ներկայությունն ու իսկապես դաստիարակող, հոգևոր ապրումներ ներշնչող անկեղծ խոսքը մեր միջոցառումները դարձնում էին քրիստոնեավայել ապրելու հրաշալի դասեր:

Մայր Աթոռից տրված հակասական մեկնաբանությունները մեզ չբավարարեցին: Փնտրեցինք Սրբազան Հոր կողմից արված որևէ մեկնաբանություն, բայց չգտանք: Թերևս ամեն ինչ հասկանալի դարձավ այն առումով, որ Սրբազանին պաշտոնից հեռացնելը ակնհայտորեն անմիջական շարունակությունը հանդիսացավ ամիսներ առաջ մեզ համար ոչ պակաս տհաճ այն անակնկալի, երբ Դուք նույն կերպ վարվեցիք՝ ստիպելով աշխատանքից ազատվելու դիմումներ գրել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Երևանի և Էջմիածնի պատասխանատուներին: Չէ՞որ Վարդան Սրբազանը խիզախություն ունեցավ՝ պաշտպանելու իր աշխատողներին՝ Ձեզ դեմ դուրս գալով:

Ստացվում է, որ եթե որևէ միաբան, իր խղճին, հավատին ու համոզմունքին դեմ չգնալով, համարձակվում է ասել. «Վեհափա՛ռ Տեր, կներեք, բայց Ձեր ոոշումն անարդար է», արդեն պետք է նախատեսի, որ պատիժը չի ուշանա: Եվ պարզվում է՝ սկզբունքային ու ազնիվ հոգևորականներին պատժելու՝ Ձեր կողմից ընդունված «ամենաանմեղ» ձևը նրանց այլ աշխատանքի կամ ծառայության ուղարկելն է, որն հաճախ կարող է բոլորովին չհամապատասխանել նրանց հոգևոր կոչմանը:

Նույնիսկ այնպիսի բարձրաստիճան հոգևորականի հետ, ինչպիսին Վարդան Սրբազանն է, Վեհափա՛ռ Տեր, Դուք վարվում եք այնպես, որ կարծես թե Ձեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ ավարտե՞լ է նա իր առաքելությունը այս ասպարեզում և հոգեբանորեն պատրա՞ստ է արդյոք այլ աշխատանքի տեղափոխվելու, թե՝ ոչ: Կարծում ենք՝ սեփական հոգեզավակի հետ այս աստիճան կամայական վերաբերմունք ունենալը բոլորովին հարիր չէ Ամենայն Հայոց Հայրապետին: Այսպիսով, Դուք, Վեհափա՛ռ Տեր, նույնիսկ Սահմանադրությանն ու օրենքին եք դեմ գնում, էլ չենք ասում՝ քրիստոնեության «Ոսկե կանոնին»: Բայց թույլ տվեք ասել, որ կրթության բնագավառում նման կտրուկ ու ոչ արդար որոշումները չափազանց վտանգանոր են ու ցավեցնող. չէ՞ որ կրթելն ու դաստիարակելը անմնացորդ նվիրում են պահանջում, որի արդյունքում հազար ու մի թելերով կապ է ստեղծվում մարդկային սրտերի հետ:

Իմացանք նաև, որ ՔԴԿ մի խումբ աշխատակիցներ նույնպես աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի: Իրականում Մայր Աթոռի այս հրաշալի կառույցը, որ այնքա՜ն կարևոր գործունեություն էր իրականացնում, ցավալիորեն փլուզվում է, այն էլ այս օրերին, երբ մեր հոգևոր անվտանգությանը բազմաթիվ ու բազմապիսի մարտահրավերներ են նետված:

Վեհափա՛ռ Տեր, մենք՝ ուսուցիչներս, արդեն Ձեզ խնդրանքով չենք դիմում, քանզի վստահ ենք, որ պիտի մերժվենք, ինչպես նախորդ անգամ, երբ երկու հարյուրից ավելի ուսուցիչներով դիմել էինք ՔԴԿ Երևանի պատասխանատուին աշխատանքի վերականգնելու հարցով: Այս անգամ համարձակվում ենք մեր բողոքն ու վրդովմունքն արտահայտել Ձեր կայացրած որոշման դեմ` խորապես համոզված լինելով, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին այլ աշխատանքի տեղափոխելու Ձեր ցանկությունը բխում է ոչ թե հայրական հոգածությունից, այլ պարզապես աշխարհիկ մարդուն հատուկ վրեժխնդրությունից:


     Հ.Գ. Ներողություն ենք խնդրում, եթե չկարողացանք ավելի մեղմ լինել:

Հարությունյան Լուսինե թիվ 32

Սաղոյան Սուսաննա թիվ 110

Թևոյան Անժելա թիվ 154

Կուրղինյան Ծաղիկ թիվ 173

Պետրոսյան Նարինե թիվ 95

Ասատրյան Հասմիկ թիվ 64

Ասատրյան Օֆելյա թիվ 20

Զաքարյան Ադելինա թիվ 20

Ղազարյան Սուսաննա թիվ 60

Գրիգորյան Ժաննա թիվ 79

Մանասյան Արփինե թիվ 184

Լալայան Ասյա թիվ 32

Մանուչարյան Լիլիթ թիվ 20

Հայրապետյան Սուսաննա թիվ 13

Ղազարյան Մարգարիտա թիվ 17

Վարդանյան Արմինե թիվ 194

Ղանդիլյան Նելլի թիվ 194

Բադալյան Ալվարդ թիվ 116

Յարիջանյան Մարինե թիվ 158

Պետրոսյան Արմենուհի թիվ 158

Գրիգորյան Օլյա թիվ 64

Հովհաննիսյան Սոֆյա թիվ 80

Մարտիրոսյան Շահանե թիվ 181

Սադյան Ինեսա թիվ 181

Գաբրիելյան Աննա թիվ 164

Մանուկյան Սեդա թիվ 26

Ստամբոլցյան Սաթենիկ թիվ 192

Ղազարյան Ալլա թիվ 148

Սիմոնյան Նարինե թիվ 93

Վարդանյան Հռիփսիմե թիվ 21

Պետրոսյան Տաթևիկ թիվ 122

Ղարիբյան Մարիամ թիվ 133

Նավասարդյան Մարիամ թիվ 104

Մուրադյան Ֆլորա թիվ 38

Գալստյան Գայանե թիվ 77

Ասրյան Հասմիկ թիվ 56

Դաշյան Լիլիթ թիվ 76

Ավետիքյան Մարիետա թիվ 129

Թարվերդյան Ազատուհի թիվ 82

Բեգոյան Նունե թիվ 87

Ասկիջյան Հերմինե թիվ 118

Քոչարյան Հասմիկ թիվ 185

Զեթլյան Մանուշակ թիվ 138

Սահակյան Ռուզաննա թիվ 153

Մկրտչյան Էմմա թիվ 126

Ալիխանյան Անի թիվ 172

Կիրակոսյան Մարինե թիվ 124

Հարությունյան Մարիամ թիվ 113

«Շարժման պարագլուխները պետք է պատժվեն». Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան
ՔԴԿ նորանշանակ տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի ելևէջումները
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5894 | 0 | 0
Facebook