Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ Կարոտ

12:32, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ Կարոտ
    
    
    

Մի ժամանակ մենք երկինքը չափում էինք մեր քայլերով,

Բոլոր թռչունները մեր բարեկամներն էին,

Ամպե գնդակներով ֆուտբոլ էինք խաղում,

Աստղերին անուններ էինք դրել,

Լողանո՜ւմ, մաքրվում էինք արևի ճառագայթների մեջ…


    

Հետո եկավ ժամանակը իջնելու ներքև ու քայլելու երկրի վրա,

ճիշտ է դա մենք հեշտ սովորեցինք, բայց կարոտում ենք երկինքը:

Հաճախ թռչում ենք, ձեռքով դիպչում ու նորից…ցած:

Մենք տխրում ենք առանց երկինք, իսկ երկնքին պակասում ենք մենք:

Երկինքը մեր տունն է, իսկ բոլոր վերջին ճանապարհները դեպի տուն են տանում…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3439 | 0 | 0
Facebook