Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամանորյա հեքիաթ՝ ստեղծված Կապանի N13 հիմնական դպրոցում…

15:06, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ամանորյա հեքիաթ՝ ստեղծված Կապանի N13 հիմնական դպրոցում…

Կապանի N13 հիմնական դպրոցը ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Աշխատանքների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն էր: Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն: Այնքա՜ն գեղեցիկ աշխատանքներ են պատրաստել, որ շա՜տ դժվար է լինելու ընտրություն կատարել: Արդյունքում կընտրենք 4 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողը կլինեն: Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա «Դիմակահանդես» և մրցույթի ամփոփում:
     Հաշված օրեր մնացին 2019 թվականի գալուստին: Նոր տարվա մեկնարկը բոլորիս մոտ առաջացնում է տոնական զգացողություններ. ամանորյա հրաշքներով լի գիշեր, տոնածառ, տոնական համեղ կերակուրներ, և, իհարկե, Ձմեռ պապ ու սպասված նվերներ:
     Հրաշքներով լի այս տոնին թերևս ամենից մեծ սպասումներով, երազանքներով ու հրաշքի ակնկալիքով սպասում են փոքրիկները: Շատերն արդեն իրենց նամակներում Ձմեռ պապիկից խնդրել են իրենց երազած նվերները՝ խաղալիքներ, գրքեր, խաղեր և այլն: Ամանորյա հրաշքները բոլոր բալիկների գեղեցիկ հեքիաթն են, և դրանք ի կատար ածող Ձմեռ պապիկը սիրում է բոլոր բալիկներին ու հրաշքով լցնում նոր տարվա մեկնարկը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6467 | 0 | 0
Facebook