Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան. Ամեն բան փոխվում է բացի ՀՀ-ի քվեարկություններից....

23:00, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան. Ամեն բան փոխվում է բացի ՀՀ-ի քվեարկություններից....

եկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունեց հակառուսական բանաձև, որին, ՀՀ-ից բացի, դեմ են քվեարկել 19 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն

Նման դեպքեր մեր պատմության մեջ էլի են եղել: Նախկին իշխանության ընդդիմադիրները նման պահվածքին ժամանակին ձեռք էին առնում, հայտարարում, որ մենք «Ռսի սապոգի» տակ ենք, սարկազմով փաստում էին, թե մենք էլի Հյուսիսային Կորեայի հետ ենք նույն խմբում և այլն...

Հիմա նախկին ընդդիմադիրներն այլևս իշխանություն են, իսկ նրանց արբանյակները՝ հ/կ, անհատներ, ակտիվիստներ՝ իշխանական թիմում, սակայն քվեարկությունում ունենք նույն պատկերը...
     Հիմա հարց. նախկիններին ուղղված որակումները մնացել են, թե իրավիճակ է փոխվել, որակումները համարենք ուժը կորցրած...

Հարգելինես ոչ նախկինում, ոչ ներկայումս պետք չի ռացիոնալ շահերից բխող ոչ պոպուլյար որոշումները ձեռք առնել... մենք փոքր երկիր ենք, նախկինում էլ ենք ստիպված եղել, հիմա էլ ենք ստիպված...Ուղղակի նախկինում դուք ուրիշին էիք քննադատում դրա համար, հիմա դուք նույն կերպ եք վարվում, ձեզ են քննադատելու:

Ասածս ինչ է. գնահատականներում զուսպ ու զգույշ եղեք, երբեք չգիտեք ինչ կգա գլխներիդ...

Հ.Գ. եթե ՀՀ շահերը ենթադրում էին նման քվերակություն, ուրեմն պետք է աջակցել նաև նման քվերակությանը...
    
     Paradox Media

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3634 | 0 | 0
Facebook