Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ովքեր կմնան գործադիրում, և ովքեր կգործուղվեն ԱԺ․ մանրամասներ՝ ՔՊ քննարկումներից

15:56, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ովքեր կմնան գործադիրում, և ովքեր կգործուղվեն ԱԺ․ մանրամասներ՝ ՔՊ քննարկումներից

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: Irakanum.am- ի ունեցած հավաստի տեղեկություններով նման քննարկում ՔՊ-ականները իրականացրել են երեկ երեկոյան, որը կշարունակվի նաեւ այսօր։ Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդարանում «Իմ քայլը» դաշինք խմբակցությունը կղեկավարի Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Մակունցը։

Ինչպես եւ ավելի վաղ հայտնել էինք ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արարատ Միրզոյանը։ Փոխնախագահներ կնշանակվեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը։ Հստակ է, որ Դավիթ Տոնոյանը կշարունակի ղեկավարել Պաշտպանության նախարարությունը, իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳ նախարարությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Սուրեն Պապիկյանը եւ Մխիթար Հայրապետյանը եւս կվերանշանակվեն։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կվերցնի պատգամավորի մանդատը։


    
     Irakanum.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3322 | 0 | 0
Facebook