Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խաղը նմանվում է շախմատի

Մհեր
Հեղինակ`
Մհեր
22:48, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Խաղը նմանվում է շախմատի
     ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեռ չհաղթած սկսվեց ներքաղաքական ու միջազգային արշավ իշխանությունների դեմ, բայց առանձնահատուկ ուշադրություն է պետք հատկացնել հետընտրական այս կարճ ժամանակաշրջանին։ Դեռ կառավարություն չկազմած իշխանությունների դեմ այսպիսի լայնամասշտաբ արշավ ՀՀ պատմությունը չէր տեսել։ Հայաստանի ներքաղաքական կյանքը հետընտրական այս մի քանի օրվա ընթացքում դարձավ կատաստրոֆիկ լարված։ Նախ ԼՂՀ ՊԲ-ում եղած կադրային փոփոխությունները ժողովրդական մեծ հուզումների տեղիք տվեց, որը բավականին լայն ձևով արտահայտվեց սոցիալական ցանցերում։ Մի շարք հայտնի ու անհայտ վերլուծաբաններ անդրադարձան այս փոփոխություններին ու բացասական գնահատական տվեցին իշխանությունների այս, գուցե, տարօրինակ քայլին։ Սրանից անմիջապես հետո սկսվեց Ծառուկյան-Մարուքյան առճակատումը, որը քաղաքական ասպարեզում բազմաթիվ հարցերի տեղիք տվեց։ Սկզբնապես էլ հայտնի էր, որ իշխանությունը ի դեմս ԱԺ անցած ԲՀԿ և ԼՀԿ ուժերի չունի ընդդիմությունը, որը, ըստ իս, իշխանությանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է, (հիշենք ՀՀՇ-ին և ՀՀԿ-ին) և որ ամենացավալին է, պոտենցիալ ընդդիմադիրները սկսել են առճակատվել, որը ցավոք սրտի կարող է տեղափոխվել նաև ԱԺ։ Կարծում եմ իշխանությունները այս ամենի կողքով չպետք է անտարբեր անցնեն։
     Միջազգային հարթակներում մեծ քննարկման տեղիք տվեց նաև ՀԱՊԿ անդամ հանդիսացող մի շարք երկրների ղեկավարության անտարբերությունը, որը արտահայտվեց նոր կառավարությանը շնորհավորական ուղերձ չհղելով։ Անդամ պետությունները կարծես թե բավարարվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հղած շնորհավորական ուղերձով։ Առաջին հայացքից այս ամենը կարծես թե լուրջ մտահոգվելու առիթ չի տալիս, բայց չենք կարող չընդունել, որ ՀԱՊԿ անդամ մի շարք պետությունների «սրտով» չէր ընտրություններում Ն. Փաշինյանի հաղթանակը։ Սրանից անմիջապես հետո Բելառուսիայի նախագահ Լուկաշենկոն սկսեց իր արշավը ՀՀ նոր կազմավորվող կառավարության և անձամբ Ն. Փաշինյանի դեմ։ Մի շարք հարցազրույցներ տալով նա փորձեց սև գիծ քաշեր այս կառավարության վրա ու միևնույն ժամանակ պետական մակարդակով անուղղակիորեն աջակցություն հայտնեց ՀՀ նախկին իշխանություններին։ Սա մարտահրավեր է Փաշինյանին ու միևնույն ժամանակ փորձ՝ ՀՀ ներքաղաքական կյանքին խառնվելու։ Այն, որ ՀԱՊԿ գիգանտ և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ևս երկընտրանքի մեջ է, փաստ է։ Նրանք կարծես թե ժամանակավոր դիտորդի կարգավիճակում են հայտնվել։ Կարծես թե, դեռ չեն հասկանում, թե ի՞նչպես կարելի է այս ճակատամարտում ևս հաղթող դուրս գալ։ Այն տեսակետը, որ Արևմուտքը ևս անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններից, ևս փաստ է։ Այս ամենից ապահովագրվելու համար Լավրովը առաջ քաշեց փաստաթուղթ, որը ստորագրելուց հետո Հայաստանը մեկընդմիշտ պետք է հրաժարվի իր հայացքները Արևմուտք ուղղելուց, քանի որ այս փաստաթուղթը կարգելի արևմտյան ուժերին հույս փայփայել, որ կարող են Հայաստանում իրենց ներկայությունը ապահովել։ Միևնույն ժամանակ այս փաստաթուղթը քննարկման առարկա է դարձնում Հայաստանում գործող 3 ամերիկյան բիօլաբարատորիաների հետագա գործունեությունը։ Կարծես թե Ռուսաստանը այս ամենով փորձում է հասկացնել, որ Փաշինյանը կստանա իրենց աջակցությունը միայն այս պայմանով։
     Այս ամենը ի մի բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը դեռ նոր օրենսդիր և գործադիր իշխանություն չձևավորած կանգնել է քաղաքական լաբիրինթի առաջ։ Մոտակա մի քանի ամսում Փաշինյանի ցանկացած որոշում կունենա իր հետևանքները։
     Խաղը նմանվում է շախմատի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2385 | 1 | 0
Facebook