Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ ճանապարհով կգնա Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդական առաջնո՞րդ, թե՞ կուսակցապետ

18:31, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչ ճանապարհով կգնա Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդական առաջնո՞րդ, թե՞ կուսակցապետ
    
    

Ամենամեծ ու կարևոր օգնությունը ցանկացած երկրի ղեկավարի համար՝ դա կլինի անկողմնակալ ու առանց վերապահումների ասված խոսքը, ազատ կարծիքը, դիպուկ և արդարացված քննադատությունը, երկրում գոյություն ունեցող խնդիրների մասին ճիշտ ժամանակին բարձրաձայնումն ու լուսաբանումը: Թվարկված քայլերը պետք է լինեն ուղեցույց և օգնություն երկրի ղեկավարին, որպեսզի նա կարողանա ճիշտ գնահատել երկրում տիրող իրական վիճակն ու հետագա ճիշտ քայլեր կատարել եղած խնդիրների լուծման համար։ Սակայն այստեղ առաջ է գալիս մի կարևոր հանգամանք՝ արդյո՞ք երկրի ղեկավարը ցանկանում է լսել այլ կարծիք կամ քննադատական խոսք, դրանք կարևորել և ուշադրության արժանացնել թե՞ ոչ։ Կենտրոնանալով մեր երկրի վրա փորձենք հասկանալ, այն որ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկին ղեկավարների նման կնախընտրի իրեն պարփակել կուսակիցներով, քծնողներով ու շողոքորթներով, թե՞ գտնվելով հեռատես քաղաքական գործիչ չկտրվելով իր ժողովրդից ականջալուր կլինի հնչեցված կարծիքներին ու քննադատություններին: Եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձի գնալ նույն ճանապարհով, որով անցավ այլևս նախկին դարձած ՀՀԿ-ական իշխանությունը, ապա ապագան այնքան էլ լավատեսական չէ, շատ հնարավոր է, որ այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակ անց այս իշխանությունը ևս կորցնի ժողովրդի հավատը և վստահությունը: Կտրված լինելով սեփական ժողովրդից այդ ամենի մասին շատ ուշացումով կհասկանա, քանի որ նրա շուրջը հավաքված բազմությունն իր շողոքորթ պահվածքով թույլ չի տա ճիշտ դատել իրականության մասին և տեսնել իր երկրի իրական պատկերը: Անհեռատես խաղերով անհնարին է ժողովրդավար ու հզօր երկիր կառուցել, մենք դա արդեն տեսանք։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ նոր ձևավորվող կառավարության համար լինելու է ավելի դժվար քան նախկինում։ Ներկայումս մեր ժողովուրդն էլ ավելի է հետամուտ լինելու հնարավոր բոլոր տեսակի խնդիրների բարձրաձայնմանը, դրանց անհապաղ լուծման պահանջատիրության ձևավորմանը։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ այլևս պաշտոնը չի ծառայելու որպես զուտ եկամտաբերություն, փող լվանալու, բիզնեսներ ստեղծելու և հարկեր չվճարելու համար։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ հայ ժողովուրդն է լինելու իր երկրի տերը և յուրաքանչյուր պաշտոնյա իր երկրի և իր ժողովրդին է ծառայելու։ Նա ով կհամարձակվի պաշտոն ստանալուց հետո չարաշահել իր դիրքը, թերանալ Հայաստանը շենացնելու իր սուրբ պարտականության մեջ՝ պարտադրաբար կաշխատեցնենք։ Սա է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որտեղ կա և միշտ էլ պետք է լինի միայն մեկ օրինական ու զորեղ ուժ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ:

Հարգանքներով՝ ՄՀԱ քաղաքական միավորում, 17.12.2018 թվական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11826 | 6 | 0
Facebook