Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԵՍ ՔՈ ԿԼԱՍԻԿ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»

Hasmik
Հեղինակ`
Hasmik
11:44, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«ԵՍ ՔՈ ԿԼԱՍԻԿ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ԵՍ ՔՈ ԿԼԱՍԻԿ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ

ԱԺ նախընտրական 12 օրերի ընթացքում ամենաանչար, ամենադասական, նույնիսկ ամենաիմաստուն ձևակերպումն էր, որ արեց Գագիկ Ծառուկյանը: Այս անհատի ֆենոմենը ըստ էության բացահայտված չէ ոչ հանրության, ոչ «կլասիկների», ոչ բիզնես-օրենսդիրների համար: Խնդիրը երևի թե նաև նրան շրջապատողների մեջ է, բացառությամբ Նաիրա Զոհրաբյանի խորքային վերլուծությունների:

- Տալու – նվիրելու կարողություն.

- Ներելու կարողություն.

- Հավատալու կարողություն.

Եթե անկեղծ լինենք, շատերիս է անահաս այս կարողությունները….

Ի՞նչ է ակնկալում Ծառուկյանը ԱԺ-ից, իհարկե՝ ոչինչ: Տարիներով հաստատված նրա բիզնեսները հովանավորչության կարիք չունեն, քանի որ նրանք այլևս միջազգային շուկայում զբաղեցնում են կայուն դիրքեր: Հարկային դա՞շտ – շատ ավելի լավ, շահույթի 50%-ի փոխարեն ընդամենը հաստատագրված պարտավորություններ պետբյուջեի նկատմամբ:

Հռետորական հարց բիզնեսի շահերը պաշտպանելուն մղված ջերմոցային դեղատոմսերի հեղիանակներին. - Էդ ի՞նչ մի կայացած դեսպանորդներ ունեք արտերկրից ներդրումային

ծրագրեր բերելու….

- Էդ ի՞նչ մի միջանձնային հարաբերություններ եք հաստատել միջազգային

շուկայում:

- Էդ ի՞նչ մի դրախտ եք սարքելու փոքր ու միջին բիզնեսի համար, որ տեղներդ

ԱԺ-ում նեղ է լինելու Գագիկ Ծառուկյանի ներկայությունից:

Բիզնեսի ստերիլ գաղափարախոսությունը որևէ աղերս չի կարող ունենալ այսօրվա բիզնեսի միջազգային չափորոշիչների հետ:

Կա շատ պարզ, տարրական ճշմարտություն, այն, ինչին տիրապետում է այսօր Գագիկ Ծառուկյանը՝ խելքի և վերլուծական կարողությունների արդյունք է և դա որևէ մեկը չի կարող ժխտել: Վերջապես ի՞նչ վիճակի է հասցրել հայ ժողովրդին մինչ օրս բարձր ամբիոններից հնչած քաղաքագիտական սահուն լեզուն: Ո՞վ ասաց, որ արտաքին աշխարհը այսօր սպասում է մի քանի արարողակարգային նորմեր իմացող և զրո կշիռ ունեցող «քաղաքական գործչի»:

Բիզնեսից գոնե առերևույթ «մաքուր» մարդը անկարող է օրենքներ գրելով ապահովել ներդրումային քաղաքականություն, տնտեսական զարգացում բիզնեսի լեզվին տիրապետելը բարդ արվեստ է: ԱԺ-ն ինչպես երբեք կարիք ունի այդ լեզուն իմացող անհատի: Այդ լեզվին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը. Բարի եղեք….

Իսկ բիզնեսի և օրենսդիրի սերտաճումն արգելելը ԱԺ նորընտիր պատգամավորների սուրբ պարտականությունն է, եթե վերջիններս դիմանան գայթակղությանը:


    
    

ՀԳ

Պարոն Մարուքյան Ձեր «հուզիչ» ելույթից համոզվեցի, որ հեչ էլ «կլասիկ» չեք: Տպավորություն կար, որ Դուք ներկայացնում եք արհեստավարժ գրագետի, բայց Ձեր «մաշելու» լեքսիկան առավել վատն է, քան թաղային հեղինակություններինը:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3377 | 0 | 0
Facebook