Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մակարավանքից հափշտակել են արծաթե մոմակալներ և հանգանակության գանձանակում եղած ողջ գումարը

15:59, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Մակարավանքից հափշտակել են արծաթե մոմակալներ և հանգանակության գանձանակում եղած ողջ գումարը

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Տավուշի մարզի «Մակարավանք» վանական համալիրից կատարված գողության փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Աչաջուր գյուղում գործող նշված համալիրի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, մտել ներս և այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը
    
     https://168.am/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2398 | 0 | 0
Facebook