Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղանդավորները «Համերով» քշել են ժողովրդի վրա

15:45, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Աղանդավորները «Համերով» քշել են ժողովրդի վրա
     Ո՞վ է իրեն իրավունք վերապահել մեր թասիբով, սուրբ հողից սնված էջմիածնեցիներին անվանել բանդա, խուժան ու խուլիգան: Այդ թրաշով դիվահարը իր բանդայով երեկ եկել էր Էջմիածին, խամեռով քշում էին մեր ժողովրդի վրա, մեջից էլ նամազ անում, թե վայ հենա մեզ ծեծում են հասեք: Նորից ու նորից ուզում եք մեր ժողովրդին հիմարացնե՞լ, ուզում եք ձեր փնթի կեցվածքով ծուղակը նետե՞լ, չի՛ ստացվի, դուք գաղափար չունեք մեր ժողովրդի ինչ նվիրական կառույցի եք կպել ո՛չ Յազիչյանը, ո՛չ Առաքելյանը, ո՛չ էլ Մերիկոն ու Ավստրալավի նախկին ոստիկան, ներկայումս Հայոց հողի ագենտը այդ եկեղեցու համար մի կաթիլ քրտինք չեն թափել ու հիմա եկել են, որ ի՞նչ անեն, արդարություն վերականգնե՞ն: Հիմա պատմեմ, թե ովքեր են վռնդել Էջմիածնից հակեկեղեցականներին՝ ժողովուրդը, ի դեպ, նրանց մեջ չկար նիկոլական կամ ՀՀԿ-ական, բոլորը միավորվել էին հանուն պաշտպանության իրենց եկեղեցու: Կորյունի աղանդը երեք օր է Էջմիածնում մեքենայով հայտարարում էր իրենց ցույց մասին ժողովուրդը նրանց հետևից գոռում էր, որ հեռու մնացեք, շիշ ու ձու էին շպրտում, որ մի եկեք ու սրանք հելան ու եկան ու խաչերթը դարձավ համերածեծ: Ուրեմն՝ երբ նրանք Երևանում նստել էին մեքենաները ու Էջմիածնի սկզբնամասը շրջանցելով եկել էին հետնամաս՝ ոստիկաները մի քանի անգամ զգուշացրել են, որ չի կարելի հետ գնացեք ու սրանք, թե բա մեր Սահմանադրություն ասում է գլուխդ դեմ տուր և գնա, արդյունքում նրանք հայտարարել էին, թե մտնում են Մայր Աթոռ ու դա եղավ այն հայտարարությունը, որի համար եղավ այս ամենը: Չեմ կամենում երկար բաներ պատմել, բայց մի բան հստակ է՝ պատահական չէ, որ կաթողիկոսական Աթոռը հենց Էջմիածնում է, ամեն էջմիածնեցի գիտի, թե իր համար ինչ է այդ սրբավայրը ու ասեմ, որ այսօր նրանք դա հաստատեցին:
    
     Կարեն Շահվերդյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3882 | 0 | 0
Facebook