Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

Անկախ Լրագիր
Հեղինակ`
Անկախ Լրագիր
01:48, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը դադարեցրել է կենդանիների սպանդի ամոթալի գործելաոճը: Այս մասին քաղաքապետը նշեց կենդանիների կյանքն ու պայքարն արտացոլող լուսանկարների Հայաստանում առաջին ցուցահանդեսի բացման արարողության բացմանը: Նա ընդգծեց, որ իրենք լուծել կենդանիների եւ մարդկանց անվտանգ մարդկանց շփման խնդիրը:

«Մենք ստանում ենք հարյուրավոր զանգեր մեր քաղաքի բնակիչներից, որոնք բողոքում են անտուն կենդանիների ագրեսիայից եւ պահանջում շուտափույթ լուծում տալ այս խնդրին: Ցավով եւ վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում մարդկանց անվտանգության, հարմարավետության համար ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդ:

Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական եւ այլ կարգի չարաշահումները՝ մենք այսօր փաստում ենք, որ նախկինում այս պրակտիկան անմարդկային էր, ժամանակավրեպ եւ անարդյունավետ: Եվ ինձ համար պատիվ է փաստելու, որ Երեւանը առաջին անգամ որդեգրում է կենդանիների բարեկեցության ռազմավարությունը՝ ոլորտի որակավորված մասնագետների եւ կազմակերպությունների համագործակցությամբ:

Այս համատեքստում կարեւորում եմ Երեւանի քաղաքապետարանի եւ «Փրո Փոուզ» կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության հաստատումը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք պայքարելու ենք հանուն մարդկանց եւ կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ եւ անվտանգ զգան, եւ՛ կենդանիները, եւ՛ մարդիկ», - ընդգծեց Մարությանը:

Երեւանի քաղաքապետը «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բրիտանական բարեգործական կազմակերպության հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։

Աղբյուրը` armtimes.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3840 | 0 | 0
Facebook