Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հակաամուլսարյան ակտիվիստների անկումը. ջախջախիչ պարտություն

21:48, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Հակաամուլսարյան ակտիվիստների անկումը. ջախջախիչ պարտություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները բավական ուշագրավ կողմերով աչքի ընկան ոչ միայն համերկրային մասշտաբով, այլև տեղական, մարզային: Իհարկե, այն, որ «Իմ քայլի» հաղթանակն անբեկանելի էր լինելու, և որևիցե քաղաքական ուժ ի սկզբանե կարող չէր լինելու արժանի դիմադրություն ցույց տալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքին, հասկանալի էր դեռևս ապրիլ-մայիս ամիսներից, ինչը, սակայն, չէր բացառում բավական հետաքրքրական պայքար մյուս քաղաքական ուժերի միջև, ինչի ականատեսն էլ, ըստ էության, հանրությունը դարձավ դեկտեմբերյան ընտրություններին:

Ինչպես նշվեց, համապետական ընտրություններն ու դրանց գրանցած արդյունքները բավական հետաքրքիր էին ոչ միայն համապետական, այլև տեղային մասշտաբով: Այս իմաստով, մասնավորապես, բավական ուշագրավ պատկեր է արձանագրվել Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ համայնքներում՝ համայնքներ, որոնք, ինչպես հայտնի է, ուղղակի առնչություն ունեն Ամուլսարի հանքավայրի ու դրա շահագործման խնդրի հետ: Այս համայնքներում, բացի «Իմ քայլից», անցողիկ շեմը հաղթահարել էր միայն մեկ ուժ՝ «ՄԵՆՔ» դաշինքը (6, 8%), որն, ի դեմս իր առաջնորդ Արամ Սարգսյանի, նախընտրական շրջանում հանդես էր գալիս Ամուլսարի հանքի շահագործման օգտին՝ շեշտադրելով հատկապես այն սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շարունակականության կարևորությունը, որը հնարավոր էր դարձել շնորհիվ «Լիդիան Արմենիայի» ծավալած գործունեության:

Սրան հակառակ վերոհիշյալ համայնքներում ջախջախիչ պարտություն էին կրել այն քաղաքական միավորները, որոնք սկզբունքորեն դեմ էին արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման գաղափարին և նախընտրական փուլում փորձում էին շահել հակաամուլսարյան ակտիվիստների սրտերը. այդ հարցում ամենակոշտ դիրքորոշում ունեցող «Լուսավոր Հայստանն» ու «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտություն էին կրել՝ չկարողանալով անգամ մրցակցել ՀՀԿ-ի հետ՝ համապատասխանաբար հավաքելով 3 և 2, 6 տոկոս ձայն: Ընդ որում՝ ամենաուշագավն այստեղ այն է, որ նույն ՔՈ-ն, որն իր շուրջ էր համախմբել հակաամուլսարյան ակտիվստներին ու նրանցող համալրվել, իր կողմից Ջերմուկում, Կեչուտում, Գնդեվազում ռեյտինգային ընտրակարգով առաջադրել ակտիվստուհի Թեհմինե Ենոքյանին, իր թեկնածուի համար կարողացել էր վաստակել 2800 հնարավորից ընդամենը 68 ձայն: Ընդ որում՝ այստեղ ուշագրավն այն է, որ Ամուլսար տանող ճանապարհի փակմանն ակտիվորեն աջակցած ու մասնակցած Ենոքյանին չեն աջակցել անգամ հարազատ Գնդեվազում. 400 ընտրողից նրա օգտին քվեարկել էին ընդամենը 26 հոգի:

Արձանագված նմանօրինակ պատկերը վկայում է մեկ բանի մասին. համապատասխան համայնքների բնակիչներն ընտրություն կատարելիս մեծապես հաշվի են առել այն, թե որ քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի կոնկրետ Ամուլսարի խնդրի վերաբերյալ՝ շատ լավ գիտակցելով ու սեփական մաշկի վրա զգալով այն կարևորագույն առաքելության կենսական նշանակությունը, որը «Լիդիան Արմենիան» իրականցանում է համապատասխան համայքներում:

Ավելին՝ արձանագրված արդյունքները փաստում են, որ այն դեստրուկտիվ ուժերն, ի դեմ հակամալուսարյան ակտիվիստների, որոնք շարունակաբար հանդես են գալիս հանքի շահագործման դեմ, որևիցե կերպ չեն վայելում համայնքի բնակիչների աջակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ նրանք իրենց գործունեությանը տալիս են քաղաքական աստառ: Իսկ սա նշանակում է, որ նրանցից այլևս ոչ ոք, առավել ևս ակտիվիստուհի Ենոքյանն, ում հարազատ համայնքում երևիթե անգամ սեփական բարեկամները չեն աջակցել, իրավունք չեն ունենալու հանդես գալ համայնքների բնակիչների անունից ու իբր նրանց շահերի պաշտպանության անվան տակ ծավալել ապակառուցողական, քայքայիչ գործունեությոն: Այդպիսիներն իրավունք չունեն հանդես գալու այն մարդկանց անունից, որոնց գլխին պատուհաս են դարձել, որոնց հացն են կտրել ու պատճառ դարձել արտագաղթի մի նոր ալիքի բաձրացման:

Սա, եթե կուզեք, թեհմինեներին ժողովրդի կողմից տրված իրական գնահատականն է, որը պետք է ընդմիշտ լռեցնի «Հայաստանի բնության դարդուցավով տառապողներին» ու նրանց ցուցանի իրենց իրական տեղն ու ստանձնած գործառույթների սնամեջությունը. պատռվեց դիմակն, ու ջրի երես դուրս եկավ թաքնված կեղտը:


     Norlur.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2176 | 0 | 0
Facebook