Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

12:03, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
«Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպը՝ ծեծի հետևանքով կին հավաքարարի մահը, որի համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել, չքաղաքականացնել:

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին», - ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3687 | 0 | 0
Facebook