Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քառօրյայի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով

18:57, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Քառօրյայի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի ևս 20 տոկոսով

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել եւ 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:

Հարցը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագծով առաջարկվում է 112 ուսանողի, որոնք ունեն 2 եւ ավելի անչափահաս երեխա, հատկացնել վարձավճարի փոխհատուցում, բացի այդ շուրջ 650 ուսանողի, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, իրականացրել են մարտական հերթապահություն, հատկացնել 20 տոկոս զեղչ:

Պարզաբանման համար նշեմ, որ բուհերի մեծ մասը 50 տոկոս զեղչ տրամադրում է բոլոր այն ուսանողներին, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, եւ 30 տոկոս տրամադրում են այդ օրերին մարտական հերթապահություն իրակացրածներին: Հիմա մենք այս 20 տոկոսն ավելացնում ենք, որ այդ 30 տոկոսն էլ 50 դառնա», -ասաց Արայիկ Հարությունյանը:
    
     http://armennews.com/mam

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2103 | 0 | 0
Facebook