Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞թե մոռացվելու են «ազնվական» օլիգարխի մոնոպոլիստական հակումները

Anjelika Danielyan
Հեղինակ`
Anjelika Danielyan
12:02, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Մի՞թե մոռացվելու են «ազնվական» օլիգարխի մոնոպոլիստական հակումները

Այս օրերին, երբ բոլորն իրենց իրավունք են վերապահում այս ու այն հարթակներում մոմի լույսով օլիգարխներ ման գալ ու նրանց բացառել նոր Հայաստանի իրականությունից, տարօրինակ զուգադիպությամբ շրջանառվող անունների մեջ ոչ մի կերպ չի հիշատակվում տարիներ շարունակ Հայաստանի թիվ մեկ «ստորգետնյա» օլիգարխ Միքայել Մինասյանի անունը։

Մի՞թե Վատիկանից իբրև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պաշտոնից հետ կանչը կարող է հիմք հանդիսանալ մոռացության մատնելու Միքայել Մինասյանի հետ տարիներ շարունակ շաղկապվող մենաշնորհային բիզնեսները։

Հետևողականորեն լինելով այս հարցում՝ հատուկ մոռացողների համար նշենք այն մոնոպոլիաների շարքը, որոնց հետ առնչություն ունի վերջին ժամանակների ամենակարկառուն «թաքնված» օլիգարխը։


     Եվ այսպես՝ Միքայել Մինասյանի ամենասիրելի հոբբիներից մեկը կարելի է համարել նրա վտանգավոր սերը դեպի հանքավայրեր՝ հատկապես Սյունիք աշխարհի՝ մետաղով հարուստ հանքավայրերի նկատմամբ, քանզի նրան են պատկանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», Մեղրիի տարածաշրջանի «Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը», նույն տարածարշրջանում «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Լիճքի պղնձի հանքավայրը» ։

Միքայել Մինասյանը անտարբեր չէ նաև ՀԷԿ-երի նկատմամբ։ Նրա անունը կապվում է մի շարք ՀԷԿ-երի հետ՝ մասնավորապես «Ձորագետ ՀԷԿ-ի» ։ Մինասյանին է պատկանում «Ֆիլիպ Մորիս» ծխախոտային ապրանքների՝ մենաշնորհային դիրքով ներկրող «Պարես Արմենիա» ՍՊԸ-ն։

Խոսելով մենաշնորհներից՝ չենք կարող չհիշատակել նաև նրա՝ մեդիաոլորտում ունեցած ռեսուրսների մասին, չէ՞ որ նա տարիներ շարունակ հանդես է գալիս որպես ամենախոշոր մեդիամագնատ։ Միքայել Մինասյանին է պատկանում «PanArmenian» մեդիա գրուպը, որն իր մեջ ներառում է մի շարք հեռուստաընկերություններ և ինտերնետային լրատվամիջոցներ, «Մեդիա ինթերնեյշնլ սերվիս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է գովազդային ռեսուրսների վաճառքով՝ կրկին մենաշնորհային դիրքով։

Միքայել Մինասյանի անվան հետ է կապվում տարածաշրջանի ամենախոշոր ագրոհոլդինգ հանդիսացող «Սպայկա» ընկերությունը, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ՝ դարձյալ ունենալով մենաշնորհային դիրք ՀՀ գյուղատնտեսության ոլորտում։

Միքայել Մինասյանը նաև սեր ունի սրճարանների և ռեստորանների ցանցերի հետ։ Բավական է նշել միայն նրան պատկանող հայտնի «Ջազզվե» սրճարանային ցանցը։

Եվ եթե հիմա, երբ նա հետ է կանչվել դեսպանի իր հարմարավետ աթոռից, ինչը որոշների համար Միքայել Մինասյանի մենաշնորհային բիզնեսների անվերջանալի ցանկի վրա աչքակապություն դրսևորելու հարմար հիմք կարող է հանդիսանալ, ապա կգտնվեն մարդիկ, ովքեր հեևողականորեն ուշադրության կենտրոնում կպահեն և թույլ չեն տա մոռանալ «ազնվական» այս օլիգարխի հետագա նկրտումները։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2662 | 0 | 0
Facebook