Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԻԿՈԼ (ակրոստիքոս)

17:13, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
ՆԻԿՈԼ (ակրոստիքոս)

Նա եկա՜վ, երբ արդեն մո՜ւթ էր՝

Երկինքը պատած արյունով,

…Որդի՜ն չէր Աստծո, այլ Աստծո Գո՜ւթն էր-

Մա՜րդ-Աստծո բարի կերպարով:


    

Իր թեթև քայլո՜վ, ուսին ծանր բե՜ռ-

Փո՜րձ արեց սանձել ժամանակը,

Քնից արթնացան թե մանո՜ւկ, թե ծե՜ր,

… Երկիրը փոխեց հանդերձանքը:


    

Կեսօ՜ր էր, եռո՜ւմ էր արևն իր տեղում,

Հրե՜շը մի պահ վարանեց,

… Ի՞նչ էր կատարվում ավետյաց Հողում,

Ո՞վ էր, որ վստահ քա՛յլն իր կատարեց:


    

Ոչինչ հենց այնպես չի՜ լինում կյանքում՝

Կյանքը հեքիա՜թ է՝ ավարտով բարի,

Եվ միշտ էլ չա՛րն է իր մահկանացուն

Գտնում կոտրված տապանաքարին:


    

Լուսաբա՜ց էր՝ խորհրդավոր մի զգացում՝

Արհավիրքը տեղի՛ տվեց արևին,

Հանդիպեցին Ճիշտ ու սխալը ատյանում-

Ինչպես կարգն է՝ Գո՜ւթը հաղթեց հրեշին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4392 | 0 | 0
Facebook