Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է»

08:31, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
«Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է»
     11.12.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ բաց դաս մայրենի առարկայից: /Դասվար Լարիսա Խաչատրյան/
     Դասի թեման՝ «Այ քեզ բան. Ինչ կա-չկա, ինչ երևում-չի երևում` հայրենիք է»
     Դասի նպատակները
     ա/կզարգանա աշակերտների բառապաշարը, բանավոր և գրավոր խոսքը, վերլուծելու, համեմատելու, դատողություններ և եզրակացություններ անելու կարողությունները
     բ/կկարողանան դատողություններ անել բնագրի շուրջը և հիմնավորել կարծիքը
     գ/ կպատկերացնի որոշ գրական ստեղծագործությունների կապը պատմության և մշակույթի հետ
     Խնդիրները
     .Սովորողների մեջ դաստիարակել սեր, հոգատարություն հայրենիքի նկատմամբ և հայրենիքը պահպանելու և պաշտպանելու ձգտում.
     Աշակերտները ներկայացրին Սուրեն Վարդևանյանի «Օջախի հիմքը» հեքիաթը, խոսեցին սիրո, երջանկության մասին և նշեցին, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե ընտանեկան օջախում սեր կա. սիրո հետ կգա և´ հաջությունը, և´ հարստությունը: Հնչեց Պ.Սևակի, Հովհ.Շիրազի, Հ.Սահյանի բանաստեղծություններից: Ուսուցչի հարցադրմանը, թե «Ինչ են հասկանում հայրենիք ասելով և ինչ պարտականություններ ունեն հայրենիքի հանդեպ» , սովորողները պատասխանեցին իրենց կողմից գրված շարադրություններով և բանաստեղծություններով:
     Դասի արդյունքում աշակերտները եկան այն գիտակցության, որ իրենցից յուրաքանչյուրը մի մասն է Հայաստանի, և հենց իրենք են Հայաստանի վաղվա օրը, ապագան կերտողները:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10017 | 0 | 0
Facebook