Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց

22:43, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց
     1988թ դեկտեմբերի 7-ին ցնցվեց Հայոց աշխարհը: Հայաստանի տեսած ամենասարսափելի երկրաշարժը խլեց հազարավոր կյանքեր: կորուստներն անդառնալի էին, ցավը անտանելի էր ու բոլորինն էր: Հայաստանի կողքին կանգնեց ողջ աշխարհը, օգնության ձեռք մեկնեցին մեծ ու փոքր ազգերը` ով ինչով կարող էր....
     Անցել է արդեն 30 տարի, այսօր կարող ենք միայն հիշել ու ցավակցել զոհվածների հարազատներին և աղոթել, որ ազգս այլևս չտեսնի նման արհավիրք, որի թողած վերքերը մինչ օրս թարմ է ազգիս սրտում:
     «Քեզ համար Հայաստան» խորագրով դաս-միջոցառում էր կազմակերպել Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը 11-րդ դասարանում: Միջոցառման հիմքում Շառլ Ազնավուրի հայրենանվեր գործունեության հիշատակումն էր երկրաշարժի օրերին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2332 | 0 | 0
Facebook