Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամո՛թ է, Վեհափառ, քաջություն ունեցեք և լքե՛ք Գրիգոր Լուսավորչի գահը»...

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
00:37, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
«Ամո՛թ է, Վեհափառ, քաջություն ունեցեք և լքե՛ք Գրիգոր Լուսավորչի գահը»...
     ՊՊԾ գնդի գրավման, Սարի թաղի հայտնի դեպքերի և «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ձերբակալման օրերին սպասում էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս կոչվող Գարեգին Բ-ն խոսք կասի, իշխանությանն ու ժողովրդին ուղղված խոհեմության կոչ կհնչեցնի, կխոսի ժողովրդի, իր հոտի անունից, կդատապարտի հունիսի 23-ի բռնարարքները, կվարվի այնպես, ինչպես 1988-ին վարվեց սրբանուն Վազգեն Առաջինը...
     Բայց կաթողիկոսը լռեց: Իրեն պահեց շաղիքոտ մի տղեկի պես, իրեն պահեց ժողովրդից զատված և միայն ու միայն սեփական բարեկեցության մասին մտածող ոսկեսերի պես... Այլ կերպ նա չէր կարող վարվել, որովհետև ծպտյալ օլիգարխ է, իշխանությունների սպասարկու, հանցագործների ընկեր ու բարեկամ, ժողովրդի հակառակորդ, ժողովրդին ատող:
     Հրաշալի առիթ էր՝ մաքրագործվելու, մոռանալ տալու հունվարի 12-ի ողբերգական դեպքերից հետո դրսևորած ոչ քրիստոնեական վարքը: Բայց Գարեգին Բ-ն այս անգամ էլ լռեց: Երևի վախեցավ, որ շատ բան կարող է բացահայտվել, կարող է հանկարծ պարզվել, թե ինքն էլ ատոմակայանից տարված «լևի գիծ» կարող է ունենալ: Կարող էր հանկարծ համաժողովրդական հուզումը վերածվել պայքարի հարստահարիչների դեմ, ու ժողովուրդն իմանար, որ Գարեգին Բ-ն մաս է կազմում թալանչիական իշխանավորների, որ իր ենթակայության տակ բազմաթիվ փողաբեր հաստատություններ ունի...
     Ամո՛թ է, Վեհափառ, հոտին անտեր թողնողն իրավունք չունի նրա առաջնորդն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչվել... Ամո՛թ է, Վեհափառ, ուշքի՛ եկեք, դարձե՛ք դեմքով դեպի հավատացյալ հոտը... Կամ էլ, քաջություն ունեցեք և լքե՛ք Գրիգոր Լուսավորչի գահը...
    
     Լևոն Մութաֆյան
     թատերագետ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5183 | 1 | 0
Facebook