Լույսը բացվեց՝ առավոտ է,
Սար բարձրացավ ոչխարի հոտը,
Կամ «ծուղրուղու՜» , - կանչեց աքլորը,
Կողքից լսվեց շան հաչոցը,
Սա է գյուղի բարի օրը:
Բայց ձեզ ասեմ. կա ավելի կարևորը՝
Մենք շնչում ենք լուսաբացի մաքուր օդը:
Հայկական այս փոքրիկ գյուղում Ապրում ենք ու հող մշակում,
Կամ էլ անասուններ պահում:
Կամ էլ դրսից հարևանիդ ձայնն է գալիս.
«արի՜, արի՜, քեզ կանչում են,
սուրճը սեղանշար սառչում է,
խմենք զարթնենք, գործի անցնենք
ու զրուցենք դեսից-դենից, աշխարհի լավ ու վատ կյանքից»:
Ու հասցնում ենք կես ժամում` ամեն ինչից մենք խոսելով
Ու վերջում էլ կատակելով իբր հրաժեշտ տալ միմյանց՝
Մեր զրույցն ավարտելով:
Աշխատում ենք ու չարչարվում,
Բերք ու բարիք մենք ստեղծում
Ու մեր այս պարզ աշխատանքով
Մենք մեզ երջանիկ ենք զգում,
Որովհետև կա ջերմություն, երբ քո տանն ես,
Կա ապրելու մեծ ցանկություն, երբ քո երկրում դու ազատ ես
Ու քո ազնիվ աշխատանքով դու հպարտ ես:
Ու օրն անցնում. կեսօր դառնում,
Կեսօրն անցնում. դառնում գիշեր
Ու օր-օրի այսպես անցնում, անցած օրերդ դառնում հուշեր:
Եկե՛ք ապրենք Հայաստանում, թեկուզ գյուղում կամ քաղաքում,
Մեր հայրենիքն այսքան սիրուն, Ինչպե՞ս չզգաս քեզ դրախտում:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ,
գ.Ձորակապ