Աշխարհում կա երջանկություն ու երջանիկ մարդիկ,
Աշխարհում կա ճշմարտություն, հավատացե՛ք մարդիկ:
Երջանկությունը գալիս է տարիների փորձից,
Կամ էլ եթե աշխատում ես՝ ազնիվ քո վաստակից,
Կամ թե սիրում ես ընտանիքդ բարի,
Նվիրվում ես կյանքին, չես վախենում մահից:
Երջանկությու՜ն, երջանկությու՜ն...
Շատերը կափսոսան, կգա մտքի հիշողություն, որ տարիներն անցան,
Ու կսկսեն գալ ու գնալ հարցերն այնպես արագ.
«Ինչու՞ այսպես ես ապրեցի անիմաստ ու աննպատակ»:
Մարդն ուզում է հասկանալ, Թե որտեղ է սխալն այն,
Որ չի գտնում կյանքում իր երջանկությունն իրական:
Երջանկությունն այն է, երբ oգնում ես մարդկանց,
Երջանկությունն այն է, երբ ստեղծում ես հաց,
Ճշմարտությունն այն է, երբ սիրում ես Աստծուն
ու քո մեծ հավատքով Աստծուց փառավորվում:
Դուք նվիրվե՛ք կյանքին, Դուք նվիրվեք Աստծուն,
Երջանկություն-ճշմարտություն հեռվից կգա ինքնին: