Թոռնիկ ունեմ մի հրաշք, Ինձ ասում է. «Կային տատ» , Թող չկպնի քեզ չար աչք, Համով բալիկ, իմ աշխարհ: Կուզեմ ամեն օր գրկել ու համբուրել անընդհատ, Կարոտում է քեզ տատին, ե՞րբ ես գալու Ձորակապ: Քո ամեն մի նոր բառը ու բառերդ կապակցված Տալիս են ինձ խինդ-ծիծաղ, երջանկություն, իմ մեծ գա՛նձ: Քո աչուկները սիրուն, երբ փակում ես, ամաչում ու նայում ես թաքուն, ժպտում ես, խորամանկում, Ուզում ես ինձ բան ասել, բայց վազում ես ու փախչում: Աստված պահապան լինի իմ թոռնիկին, իմ գանձին, Առողջ որդի մեծանա՝ արժանի հայրենիքին, Ունենա բարձր ուսում, գիտելիքներ բազմաթիվ, Հայ լինելն է այդպիսին, որ միշտ հաղթի բարդ կյանքին: Իմ օրհնանքը թող լինի իմ թոռնիկին տատիկից՝ Լինես բարի-բախտավոր, Հայրդ ու մայրդ միշտ կողքիդ:
|