Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՔՊ-ական որ մարզպետն՝ որքան ձայն է բերել «Իմ քայլին»

19:23, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
ՔՊ-ական որ մարզպետն՝ որքան ձայն է բերել «Իմ քայլին»
     ԲՀԿ-ից թիվ 12 ընտրատարածքում՝ (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր) վարկանիշային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը վարչական լծակներ է օգտագործել՝ հօգուտ «Իմ քայլը» դաշինքի: Հունան Պողոսյանն էլ ի պատասխան, հերքել է այս հայտարարությունը, վստահեցնելով՝ ընտրողներին չեն ուղղորդել: Հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ մարզպետերն իրենց ընտրատարածքներում ըստ քվեների, Aravot.am-ը ի մի բերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մարզպետերի հավաքած ձայներն ու այդ մարզերում «Իմ քայլը» դաշինքի ձայները: Ըստ այդմ, ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը թիվ 5 ընտրատարածքում (Արարատի մարզ) վարկանիշային թեկնածուններից մեկն էր: Գարիկ Սարգսյանն այս ընտրատարածքում առաջադրված վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայներն է ստացել՝ 22, 604: Թիվ 5 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 81, 111 ձայն: Թիվ 6 ընտրական տարածքն ընդգրկում է Արմավիրի մարզը: Այս մարզի մարզպետն անկուսակցական Համբարձում Մաթեւոսյանը չի առաջադրվել: Այս ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Արգիշտի Մեխակյանը՝ 13, 122, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝69, 512: Արագածոտնի մարզպետը եւս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Այս մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում վարկանիշային ընտրակարգով առաջադրված «ՔՊ» անդամ, մարզպետ Դավիթ Գեւորգյանն, ի տարբերություն այս ընտրատարածքի այլ թեկնածուների, ամենաշատ ձայնն է հավաքել՝16, 708: Թիվ 7 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 42, 084 քվե: Թիվ 8 ընտրատարածքում (Գեղարքունիքի մարզ) մարզպետ Գնել Սանոսյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, եւս ռեյտինգային թեկնածուներից է, նա ստացել է 12, 095 ձայն, սակայն այս նույն ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածուներից Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը մարզպետից շատ ձայն է հավաքել՝ 14, 616: Թիվ 8 ընտրական տարածքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 68, 021 քվե: Թիվ 9 ընտրատարածքն ընդգրկում է Լոռու մարզը, այստեղ մարզպետը Անդրեյ Ղուկասյանը եւս ՔՊ անդամ է եւ առաջադրվել է վարկանիշային ընտրակարգով: Ղուկասյանը այս մարզում ստացել է 4, 296 ձայն: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Արամ Խաչատրյանը, նա ավելի շատ ձայն է ստացել, քան տարածքային կառավարման եւ զարգացման նախարար ՔՊ անդամ եւ այս նույն ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված Սուրեն Պապիկյանը: Արամ Խաչատրյանը ստացել է 15, 038 ձայն, Սուրեն Պապիկյանը՝ 14, 885 ձայն: Թիվ 9 ընտրատարածքում՝ Լոռու մարզում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 78, 038 ձայն: Թիվ 10 ընտրատարածքում ՝ (Կոտայքի մարզ) վարկանիշային թեկնածու, ՔՊ վարչության անդամ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստացել է 20934 ձայն: Այս ընտրատարածքում ամենաշատ քվեն ստացել է ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը՝ 31, 738 ձայն: Իսկ «Իմ քայլը» դաշինքը Կոտայքի մարզում ստացել է 79, 257 ձայն: Կոտայքի մարզում գրեթե բոլոր ընտրություններում ամենաշատ քվեն «ավանդաբար» ստանում էր ԲՀԿ-ն: Այս անգամ ԲՀԿ-ն թիվ 10 ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում ստացել է 19, 275 քվե: Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկում է Շիրակի մարզը, որի մարզպետ Կարեն Սարուխանյանը, որը եւս ՔՊ անդամ է, առաջադրվել է որպես վարկանիշային թեկնածու եւ հավաքել է 6, 271 ձայն: Այս ընտրատարածքում վարկանիշային թեկնածու է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայնն է հավաքել՝ 24, 172: Թիվ 11 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 68, 056 ձայն: Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու է նաեւ Վայոց ձորի մարզպետ, ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանը: Այս ընտրատարածքում ամենաշատ քվեն ստացել է մարզպետը, 10, 042 ընտրող իր ձայնը տվել է Տրդատ Սարգսյանին: Իսկ «Իմ քայլը» դաշինքն այս ընտրատարածքում հավաքել է 65, 470 ձայն: Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում վարկանիշային թեկնածուներից է նաեւ ՔՊ անդամ, մարզպետ Վահե Ղալումյանը, որը ստացել է 8, 985 ձայն: Այս մարզում վարկանիշային թեկնածուներից ամենաշատ ձայն է ստացել Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը: Նա ստացել է 17, 155 քվե: Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշի մարզում «Իմ քայլը» դաշինքն, ի տարբերություն այլ մարզերի, բացառությամբ Արագածոտնի (42, 084 քվե), քիչ ձայն է հավաքել՝
    
    
     https://www.aravot.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3098 | 0 | 0
Facebook