Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Վեհափա՛ռ, քեզ գահին նստեցնողները գնացին, դու էլ գնա նրանց հետևից». Գարեգին Բ

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
17:54, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
«Վեհափա՛ռ, քեզ գահին նստեցնողները գնացին, դու էլ գնա նրանց հետևից». Գարեգին Բ
     ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը (ներկայիս` Գարեգին Բ կաթողիկոս) հոխորտալով հորդորեց օրվա Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսին` ասելով. «Վեհափա՛ռ, քեզ գահին նստեցնողները գնացին, դու էլ գնա նրանց հետևից»:
     Այստեղ նա նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանին, ում ջանքերով 1995 թ. ամենայն հսյոց կաթողիկոս ընտրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ Սարգիսյանը` դառնալով Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոս:
     Ժամանակը եկել է, որպեսզի նույն այդ խոսքերը վերադարձնենք Գարգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսին. «Վեհափա՛ռ, քեզ գահին նստեցնողները գնացին, դու էլ գնա նրանց հետևից»:
     Իհարկե, այս մեկին դժվար է «Վեհափառ» կոչել, բայց որ իրեն գահին նստեցնողների` Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի և սերժական հանրապետականների հեռանալուց հետո ինքն էլ պետք է հեռանա Էջմիածնից, սա անվիճելի իրողություն է...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4161 | 0 | 0
Facebook