Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ՝ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ

23:15, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ՝ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄ
    

Դեղատների ցանցային բնույթ կրող հրեշավոր բիզնեսի մասին խոսվելա: Էդ բիզնեսը բժշկական վճարովի սպասարկման ուղղակի հետևանքա: Ո՞ր քաղաքական կոչվող ուժնա շոշափել անվճար հիմունքներով բուժսպասարկման անցնելու խիստ կարևոր ու կենսական թեման: Քանի՜ միլիարդ դրամի ու տասնյակ միլիոններով դոլլարների գերշահույթներ են ստանում Հայաստան դեղորայք ներկրող ու բնակչությանը որպես առաջին անհրաժեշտության ապրանք վաճառող բիզնեսի տերերը: Իսկ մարդկանցից հազար տեսակ վիրահատություններից գանձվող միլիոնավոր դոլարների հասնող փողերի մասին ոչ մի ուժ ոնց որ թե չի ուզեցել ու չի էլ ուզում խոսա: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ասելա լիբերալիզմ: Մասնավոր կլինիկաներ, հիվանդանոցներ են բացել որպես սովորական բիզնես - կենտրոններ, որդեղ ով փող ունի, նա էլ առողջության ու ապրելու իրավունք ունի: Մարդիկ քանի՞ կես են էղել, տուն ու տեղ են վաճառել, ստրկացուցիչ՝ տոկոսով պարտքեր կատարել բանկերից, մնացել անօթևան ու խոպանչի են դարձել մենակ էն պատճառով, որ իրանց կամ իրանց ազգականի կյանքը փրկեն՝ փող հասցնեն բժշկին, որ բժիշկը վիրահատի: Մինչև փողը չմտնի հիվանդանոցի գանձարկղ, բժիկը վիրահատությունը չի սկսում: Ընգի մեռի, բայց չի սկսում: Բժշկությունը պետականորեն հայտարարվածա վճարովի ու պետություն կոչվածի կողմից հստակ գնացուցակա սահմանվել, թե որ վիրահատության համար որքանա պետք վճարել: Իսկ ամենաէժան վիրահատության նվազագույն շեմը սկսվումա 150.000 դրամից ու հասնում ու անգամ անցնումա 3 - 5 միլիոն դրամը: Սա կոնկրետ գենոցիդա: Էս ամենի վերջը պետքա դրվի բացառապես անվճար բուժսպասարկման համակարգին անցնելով, մի բան, որից հայ մարդը օգտվում էր ԽՍՀՄ տարիներին: Սրանից ստոր վիճակ ու բարոյազրկում անհնարա պատկերցնել, երբ ֆեյսով կամ այլ լրատվամիջոցներով ստիպված շրջանառում են. ՝՝փրկեք փոքրիկի կյանքը և դրամ ուղարկեք՝՝, երիտասարդը հիվանդա էսինչով, փող ուղարկեք էս հաշվեհամարին՝՝, կամ դիմում են մի ոմն օլիգարխի ողորմածությանը, որ ծախսերը իրա վրա վերցնի... Խաղի կանոններնա պետք փոխել, ավելի ճիշտ վերադռնալ ԽՍՀՄ ժամանակներում տիրապետող կացութաձևին՝ անվճար բուժսպասարկմանը: Մեկ էլ պետքա թարգել լպիրշաբար ու տգիտաբար ԽՍՀՄ հայհոյելը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.12.2018


    

    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2754 | 0 | 0
Facebook