Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտահերթի ամենաթանկ քարոզարշավն արել է «Իմ քայլը», ամենաէժանը՝ «Ազգային առաջընթացը»

21:52, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
Արտահերթի ամենաթանկ քարոզարշավն արել է «Իմ քայլը», ամենաէժանը՝ «Ազգային առաջընթացը»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին. նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:
     Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը հետևյալն է՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մուծել է 128.7 մլն դրամ, ծախսել՝ 127.3 մլն դրամ։
     «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մուծել է 6.1 մլն դրամ, ծախսել է 6.1 մլն 15 դրամ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ մուծել է 47.8 մլն դրամ, ծախսել է 47.8 մլն դրամ, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը մուծել է 273.1 մլն դրամ, ծախսել է 268, 5 մլն դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մուծել է 52.9 մլն դրամ, ծախսել է 51.1 մլն դրամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը մուծել է 2.9 մլն դրամ, ծախսել է 2.9 մլն դրամ։
     «Ազգային առաջընթաց» կուսակցությունը մուծել է 490, 000 դրամ, ծախսել է 489, 400 դրամ, «Մենք» կուսակցությունների դաշինքը մուծել է 31.4 մլն դրամ, ծախսել է 31.4 մլն դրամ, «Օրինաց երկիր» կուսակցությունը մուծել է 18.2 մլն դրամ, ծախսել է 18.2 մլն դրամ, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը մուծել է 14.3 մլն դրամ, ծախսել է 14.3 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մուծել է 104.3 մլն դրամ, ծախսել է 102.6 մլն դրամ։
     Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դաշինքների ու ԿԲ-ի կողմից տրամադրված տեղեկանքներում խախտումներ չի արձանագրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3993 | 0 | 0
Facebook