Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ

03:00, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ԱԲՌԱԿԱԴԱԲՌԱ
     Տնտեսական աճ Հայաստանում հլը որ չի կարա տեղի ունենա: Կարա տեղի ունենա մենակ լեգալացված մեթոդներով թալանի աճ՝ հօգուտ օլիգարխիայի: Այլապես, երբ խոսում են ինչ որ ներդրումներից ու չեն խոսում, թե էդ ներդրումների մեջ որքա՞ն պտի կազմի աշխատավորության՝ բանվորության աշխատանքի վարձը, ապրելու պայմանները, մի խոսքով՝ կյանքի կենսամակարդակը, ըտեղ արդեն հավատալ տնտեսական աճին, նշանակումա հավատալ ՝՝Կարմիր գլխարկի՝՝ հեքիաթին: Մեզ մինչ օրս մի գլուխ տնտեսագետները ներկայացրել են իրանց խուճուճ թվերը ու նույնչափ էլ խուճուճ մաթեմատիկան, բայց մեղր ասելով բերան չի քաղցրանա: Ըստ երևույթին պետքա մտածել, որ ըսկի իրանք գլուխ չեն հանում իրանց ներկայացրած թվերից ու վիճակագրությունից, ուր մնաց թե ժողովուրդը հասկանա ինչ որ մի ճանապարով ստացված անհասկանալի տոկոսներից: Ժողովրդի համար տնտեսական աճը էդ ապրանքների ու ծառայությունների գների ԱՆԿՈՒՄՆԱ, այլ ոչ թե գնաճը: Աբսուրդա ստացվում, երբ հայտարարում են, թե տնտեսական աճա տեղի ունեցել, համա թե գնաճ կոչվածի հետ ինչ անենք իրանց բաժանած քնձռոտ նպաստներով ու աշխատավարձերով, չեն ասում: Նորմալ մարդու համար հասկանալի տնտեսագիտությունը ասումա, որ տնտեսական աճը ապրանքների առատություննա, հետևաբար գների անկումը ու մարդկանց՝ ժողովրդի կողմից գնողունակության բարձրացումը, այլ ոչ թե ապրանքների թանկությունը, աշխատավարձերի ու թոշակների գրեթե նույն մակարդակին մնալը ու գների պերմանենտ բարձրացումը: Տնտեսական աճը էդ ներդրումները չեն, այլ աշխատատեղերի ստեղծումնա ու նորմալ գնողունակության ապաովումնա՝ նորմալ աշխատավարձերով գնողունակ մարդկանց ներգրավումնա արտադրական - առևտրական գործունեության մեջ: Բայց քանի որ նեոլիբերալ աշխարհում խաղի նենգ կանոններն են տիրապետում, պտի մարդկանց հիմարացնեն պրոպագանդիստական մեթոդներով ու հնարներով, որ կյանքը դարձելա ավելի ուրախ ու հեշտ: Ու աբսուրդա առհասարակ խոսալ տնտեսական աճի մասին ու լպիրշաբար ստել, երբ գները աշխատավարձերից ավելի արագ տեմպերով են բարձրանում դեպի վեր: Հետևաբար, էսօրվա տնտեսագետներից շատերը, ովքեր ելույթ են ունենում տնտեսական աճի մասին հայտարարություններով, ոչ թե իսկական տնտեսագետներ, այլ՝ սովորական իշխանական պրոպագանդիստներ են: Ու ըստեղ նշանակություն չունի, թե ովա ներկայացնում իշխանությունը: Հայաստանում իշխանությունը ներկայացնում են նույն մարդիկ, ովքեր շարունակում են նույն թալանչիական նեոլիբերալ կուրսը: Ու մեզ էլ ուզում են համոզեն, թե արտագաղթի ու ներգաղթի հարաբերակցությունը հօգուտ ներգաղթի փոխվելու միտումներա ցույց տալիս... Ասելուն որ մնա, շատ բան կարելիյա ասել, բայց հո ասելով չի... Փաստը մնումա որպես փաստ, որ մարզերը դատարկ են մարդկանցից՝ չնայած էն հանգամանքին, որ Երևանում ավտոմեքենաների քշելու ու կայանելու համար ասեղ քցելու տեղ չկա, իսկ Երևանի Կենտրոնը վխտումա երիտասարդությամբ: Սույն վիճակը կլներ անգամ էն դեպքում, եթե Երևանում մնար հարյուր հազարի չափ բնակչություն: Բայց Երևանը էդ Հայաստանը չի, այլ Հայաստան կոչվածի ընդամենը մարզի կարգավիճակով մի մասնա: Այսինքն սովորական մարզերից մեկնա, որը աբռակադաբռայի տնտեսագետների կողմից ներկայացվումա որպես տնտեսական բռենդ, այնինչ մնացած մարզերի վիճակը տնտեսական վերոնշված ու բոլոր առումներով շարունակումա մնալ կատաստրոֆիկ վատ վիճակում: Թող էդ աբռակադաբռայի ՝՝մասնագետ՝՝ տնտեսագետները գնան իրանց տոկոս արտահայտող թվերով իրար խաբեն ու համոզեն տնտեսական ՝՝աճի՝՝ մասին: Անգամ իրանց գովազդած Երևանի բռենդային փողոցներով փեդով քայլող քոռն էլ կտեսնի, որ նորից իրավիճակա փոխվում, բայց հօգուտ հարուստների:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Երևան
    
    
     20.11.2018
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1318 | 0 | 0
Facebook