Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

՝՝ԽՆԱՄՎԱԾ ԿԻՆԸ՝՝

02:57, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
՝՝ԽՆԱՄՎԱԾ ԿԻՆԸ՝՝

Թե ինչ ասելա ՝՝խնամված կին՝՝ տղամարդու տեսանկյունից, ամեն տղամարդ այլ ընկալումներ ունի: Իմ համար ՝՝խնամված կին՝՝ արտահայտությունը տեղավորվումա ոչ թե արտաքին հարդարանքի, երկար եղունգների, թունաքիմիկատներով ներկոտած մազերի, բարձրակրունգ կոշիկների, այլ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ մեջ: ՝՝Առողջ կին՝՝, ՝՝խնամված կին՝՝, ՝՝առողջ մարմին՝՝ ու ՝՝առողջ մարմնակազմական վիճակով մարդ՝՝ արտահայտությունները իմ համար հոմանիշներ են ու ոչինչ ընդհանուր չունեն արտաքին շպարի, բարձրակրունգ կոշիկների, լաքած, ներկած եղունգների, մազերի, մի խոսքով՝ արտաքին հարդարանքի հետ:

Արտաքին հոյակապ հարդարանք կարելիյա հաղորդել անգամ դիակին: ՝՝Սիրուն մեռել՝՝ արտահայտությունը էս տեսանկյունից շատ մոտա ՝՝խնամված կին՝՝ արտահայտությանը, երբ հասկանում են բացառապես արտաքին հարդարանքը:

Խնամված կինը էդ նախ և առաջ ֆիզիկապես մարտունակ կիննա՝ առանց օստեոխոնդրոզի ու կուզիկ մեջքի, առողջ ատամներով, նորմայի մեջ մարզված մկանային համակարգով, առանց ճարպագնդերի հետույքով ու որովայնով, ուղիղ կեցվածքով ու ամեն օր նվազագույն հեծանվային ծանրաբեռնվածության ոտքերով: Էդ արդեն ներքին օրգանների առողջության՝ իրական խնամքի երաշխիքնա, քանզի որդեղ արյան վատ շրջանառություն ու կանգ, ընդեղ՝ հիվանդություն, արտրիտ, սկոլիոզ, կիֆոզ, մկանային դեգրադացիա, ինֆարկտ, ինսուլտ ու ի վերջո ժամանակից շուտ գերեզմանային վերջաբան: Առողջ կինը անկողնում պիտանի կիննա: Եթե կինը առողջ էղավ, իրան կցանկանա տղամարդը: Ճարպոտած, հետույքը հաստացրած կնոջ տեղը տղամարդը այլընտրանքա փնտրում: Հետո էլ ասում են թե տղամարդը դավաճանեց, տղամարդը շունա: Տղամարդը շունա, իրա բնազդի համար, բայց եթե որպես շուն իրա փնտրած հետույքը այլևս չի տեսնում իրա կնգա վրա, ի՞նչ անի... Սա մի քիչ վիճելի հարցա, քանզի ճաշակին ընգեր ու աներձագ չկա, թեև էս տրամաբանությունը օրինաչափ հիմքեր ունի: Էվոլյուցիան իրա օրենքներնա թելադրում, որը միշտ էլ հակասության մեջ կմտնի մարդու հորինած բարոյականության հետ: Հետևաբար, կոնֆլիկտը բարոյականության ու էվոլյուցիայի հետ կարա մասնակիորեն կամ որոշակիորեն հարթվի, եթե մարդու համար հասկանալի ըլնեն էվոլյուցիայի օրենքները: Կնոջ համար առանձնակի ջանքեր չեն պահանջվում ըլնել մարմնակազմությամբ գրավիչ. շպարը ու մնացած հարդարանքը կլրացնեն մնացածը: Մարմնակազմությամբ գրավիչ ըլնելը ու առողջությունը միմյանցից անբաժան հասկացություններ են: Տղամարդու բնազդը ձգտումա ոչ թե հիվանդ, այլ՝ առողջ կինը, էն կինը, ով խնամվածա ներսից, որի ցուցիչը կնոջ հստակ ուրվագծվող մարմնակազմություննա:

Էսօրվա ՝՝խնամված կին՝՝ հասկացությունը մի տեսակ սկսվում ու ավարտվումա արտաքին հարդարանքով, որի տակ բառացիորեն մեծ կեղտա թաքնված: Էդ կեղտը կանացի երկար եղունգներն են:

Եթե համեմատենք սեռերին իրանց հիգիենիկ վիճակի տեսանկյունից, ապա շատ հանդիպող քրտնքոտած, հոտած տղամարդը իրանից ավելի հիգիենիկ մաքրությունա ներկայացնում, քան որ ներկայացնումա երկար եղունգներով կինը: Երկար եղունգներով կինը իրանից քայլող բակտերոլոգիական զենքա ներկայացնում: Տղամարդը հլը կարա ամիսը մեկ բաղնիք գնա ու վրայից մաքրի քրտնքի հոտը, բայց ամեն օր լողացող կինը, եթե երկար եղունգներա պահում, հանդիսանումա բակտերիաների համար իդեալական կացարան, ընդ որում՝ շարժական բակտերիաների կացարան, քանի որ մարդու ամենաշատ կոնտակտը շրջակա միջավայրի հետ տեղիյա ունենում ձեռների ու մատների միջոցով: Ամսեկանի ժամանակ կանայք իրանցից հասկանալի պատճառներով մի պստիկ զզվում են, բայց երբ տղամարդնա արդարացիորեն զզվում երկար եղունգներով կնոջ հետ շփումից, կանայք նեղանում են: Իզուր են նեղանում: Անհերքելի գիտական փաստա, որ օրգանիզմի թունավոր նյութերը հավաքվում են եղունգների վրա ու դրանց տակը: Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանություննա, որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ ու ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։ Բայց երկար եղունգները մարդ - կաթնասունի համար ֆիզիկական տրավմա ստանալու ու բակտերիաների բազմացման վտանգա հանդիսանում: Հետևաբար, խնամված մարդ կամ կին կոչվածը էդ առաջին հերթին առողջ մարդնա, առողջ կինը: Առողջության համար կարևոր պայմաններից մեկը մաքրություննա: Երկար եղունգները գեղեցիկ չեն, տրավմատիկ են, վանող, վայրիությունը ընդգծող: Երբեք չի կարելի ուտել էն տանը, որդեղ ճաշ սարքող կնգա եղունգները երկար են: Երկար եղունգները կատվին ու մնացած կատվազգի գիշատիչներին են պետք, որ վազելուց երկար եղունգները խրեն հողի մեջ ու առանց սոթ տալու թափ հավաքեն իրանց որսի, հետապնդման, փախուստի ու մարտի նպատակներով: Կնգա ինչի՞ն են պետք երկար եղունգները... Պատասխանում են, որ սեքսուալ էրևան: Բայց ինձ հայտնիյա, որ կնգա սեքսուալությունը մարմնի ուրիշ տեղերումա գտնվում, իսկ բուն սեքսուալությունը ստուգելու միակ տեղը անկողիննա, որդեղ երկար եղունգները տղամարդուն մարմնական տրավմաներ կարան պատճառեն: Հավանաբար նաև էս լրացուցիչ հանգամանքից հելնելովա, որ կնգան համեմատում են կատվի հետ: Համապատասխան ֆիզիկական իրավիճակում կինը անկողնում կարա չանգռի տղամարդուն: Բայց ինչի՞ մեծացնել տրավմաների ռիսկը երկար եղունգներով, էդ հարցին էլ չեն պատասխանում: Որովհետև կնգան միշտ հաճելիյա ըլնել անտրամաբանական անգամ էս հարցում: Բայց մենք էլ հո գիդենք, որ թեկուզ կնգա, թեկուզ՝ կատվի հարցում տղամարդու լուսավորվածությունը, անշրջելի պրոցեսա ու հանելուկներ գոյություն չունեն: Կնոջ ու կատվի վարքը յուր մագիլներով հանդերձ լրիվ տրամաբանվածա: Կենդանական աշխարհում գործում են նույն կենդանական օրենքները: Էս տեսանկյունից կինը դեռևս կենդանական գիշատիչ աշխարհի վառ ներկայացուցիչնա: Անգամ կատվին չի կարելի համարել թույլ արարած: Քիչ կատուներ չկան, որ իրանց թաթիկի մագիլներով վնասել են ուրիշ կենդանիների, էդ թվում և՝ մարդու աչքը: Ուրեմն, գուշանալ պետքա նաև երկար մագիլներով կնոջից, որին սխալմամբ ՝՝թույլ սեռ՝՝ ենք կոչել դարեր շարունակ: Քիչ տուն ու ճակատագիր չի խորտակվել էդ ՝՝թույլ սեռի՝՝ պատճառով: Մարդկության գրավոր ժառանգության մեջ կնոջ՝ ըսենց կոչված ՝՝թույլ սեռի՝՝ թեման կարմիր թելնա: Կյանքը էդա ցույց տալիս ամեն վայրկյան:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Երևան
    
    
     20.11.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1512 | 0 | 0
Facebook
COMMENT.am