Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆՆԵՐԸ

02:51, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ԽՈՍՈՒՄ ԵՆ ԱՐՁԱՆՆԵՐԸ
    

Հանրապետության հրապարակում համաշխարհային մեծություն՝ Լենինի արձանը տապալեցին ու անգամ բարբարոսաբար տակի պատվանդանը քանդեցին, մի պատվանդան, որը սարքել էին իրանց պապերը: Թե կարողանային Լենինից ավելի լավ մեծություն ճարել սեփական ազգի անցյալի արխիվից, պատվանդանը գոնե կխնայեին: Չկարողացան ճարել, քանի որ Լենինի համարժեք մեծություն ի վիճակի չեղան հայթայթել: Էդ պատճառով էլ քանդեցին պատվանդանը ու դրանով արդեն խորհրդանշեցին, որ այլևս ազգին իսկական մեծություններ որպես կողմնորոշիչներ պետք չեն: Փոխարենը քիչ հեռու՝ Վեռնիսաժ կոչվող տարածքում Դրեցին Նժդեհի, իբր սեփական ազգի համար վիզ դրած մի կեղծ ՝՝հերոսի՝՝ արձանը: Ընենց տեղ դրեցին, որ մի տեսակ արտակարգ հեգնանքով իրա անվամբ հիշացնի չարչիության սիմվոլը: ՝՝Նժդեհ՝՝ նշանակումա թափառական, այսինքն մի զբաղմունք, որը բնորոշա առևրական ցեղի ներկայացուցիչներին: Հետաքրքրականա, որ արձանի տակի գրություններում ես չեմ նկատել Նժդեհի ծննդյան ու մահվան թվականները: Արձանի պատվիրատուները միգուցե դիտավորյալ են բաց թողել էդ, թե սխալմունքա, չեմ կարա ասեմ: Միգուցե սա անեծքի ձևա ու քանի նրա ծննդյան ու մահվան թվականները չեն փորագրված, կամ քանի նման անվամբ արձան պտի գտնվի նման տարածքում, հայերին աշխարհը պտի ընկալի որպես թափառաշրջիկ ցեղ:


    

    

    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Երևան
    
    
     20.11.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2714 | 0 | 0
Facebook