Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԻԼՄ ՝՝ԵՎԱ՝՝, ռեժիսոր՝ ԲԵՆՈՒԱ ԺԱԿՈ (2018)

02:07, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ՖԻԼՄ ՝՝ԵՎԱ՝՝, ռեժիսոր՝ ԲԵՆՈՒԱ ԺԱԿՈ (2018)

Ժամանակակից կապիտալիզմի սոցիալական տխուր իրավիճակը արտացոլող ֆիլմերիցա, որդեղ հանուն փողի, վերջին հաշվով՝ ապրելու, մարդը դիմումա ամեն տեսակ ստորության, ինչա որ իրա խղճուկ գոյությունը պահպանի:

Ֆիլմի գլխավոր հերոս Բերտրանը ժամանակակից կապիտալիզմի պայմաններին հարմարվող սողուն ու գողա, կատարյալ մի փթիր գյադա, ով հանուն փողի պատրաստա ծեր գրողի հետ զբաղվել պիդառաստությամբ՝ լոգանք ընդունել մի լոգարանում: Բերտրանը արդեն մահացած գրողի տնից գողանումա թատերական սցենարը, որով ներկայանումա որպես կայացած թատերական սցենարիստ: Նման մղումներով կեղծ փառասիրությունը շատ թանգա նստում իրա վրա: Նա, ով իրանից ոչինչ չի ներկայացնում, այսուհետ սկսումա խաբել ոչ միայն իրան, այլև իրա շրջապատին:

Նա խաբումա իրա կեղծ - տաղանդով հրապուրված Կարոլինային ու բոլորին ներկայանումա որպես թատերական ՝՝կայացած՝՝ սցենարիստ: Այնինչ կա մի անձ, ով հստակ կարողանումա բացահայտել նման կեղծ մարդուկի դեմքը: Էդ անձը մարմնավաճառ Եվանա, ում ամուսինը գտնվումա բանտում: Քանի որ ժամանակակից կապիտալիզմի պայմաններում ամեն ինչա գնվում ու վաճառվում, Եվան՝ որպես ապրելու այլընտրանք, ընտրումա մարմնավաճառությունը՝ բնավ չդադարելով սպասել ու սիրել իրա ամուսնուն: Այդպիսով, ռեժիսորը պատահական չի ընտրում իրա մյուս հերոսուհու ՝՝ԵՎԱ՝՝ անունը: Եվան Ադամի կինն էր, նրա կողոսկրից արարված կինը, ըստեղից էլ ԿՈՂԱԿԻՑ բառը: Թեև Եվան ամուսնուն դավաճանումա շատերի հետ մարմնով, բայց հոգեբանորեն նա իրա բանտարկության մեջ գտնվող ամուսնու հետա, ցավումա նրա համար ու իրա մարմնով վաստակած փողերով անումա ամեն ինչ, որ ամուսինը ազատության մեջ հայտնվի: Ռեժիսորը մեզ ներկայացնումա սրանով կյանքի հնարավոր մի վիճակ, որդեղ կինը նման բարդ իրավիճակում շարունակումա ապրել ամուսնու համար:

Իրա կյանքի մեջ ոչ մի հարցում չկայացած, իրան որպես սցենարիստ ներկայացնող խաբեբա երիտասարդ Բերտրանին Եվայի համար կռահելը մեծ դժվարություն չէր ներկայացնում: Շատ տղամարդկանց հետ շփված փորձառու մարմնավաճառի ռեալիստությամբ Եվան տրամաբանական մակարդակում կռահումա, որ կայացած, հաջող թատերական սցենարիստի գիրկը կանանց հոսքը չի դադարում ու նման տղամարդու համար առանձին ջանքեր չեն պահանջում՝ հարաբերություններ ու արկածներ ման գալ կանանց միջավայրում, անգամ եթե էդ հարաբերությունը պետքա, որ հանուն թատրոնի կյանքից մի ինչ որ սցենար պլոկվի: Այդպիսով Եվան բլեֆին կուլ չգնաց՝ լավ հասկանալով որ ինքը հեռանկար չունի նմանի հետ: Եվան մնաց հավատարիմ իրա միագիծ հաշվարկին՝ փող մարմնի դիմաց ու էդքանով՝ վերջակետ: Շուտով Բերտրանի կեղծիքի մասին հասկանումա նաև նրան ֆինանսավորող թատերական ռեժիսոր Գրանտը, ով առանձին այցա կատարում Եվայի մոտ՝ անձամբ համոզվելու համար Բերտրանի բռնած գործի անհեռանկար ըլնելը:

Ի վերջո, Բերտրանի ստոր խաղը ավարտվեց կատարյալ կրախով՝ սիրած կնոջ ավտովթարում մահվան ելքով ու Եվայի, արդեն բանտից դուրս էկած ամուսնու՝ Ջորջի կողմից սեփական անձի դաժան ծեծով:
     Բերտրանի նման փթիրի մտահղացումը ձախողվեց բացառապես իրա անձի ոչնչություն հանդիսանալու պատճառով, քանի որ կեղծիքը չափից դուրս աղաղակող էր:

Ստի ոտը կարճա:
    
    
    
     Ֆիլմը մեկնաբանեց՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1765 | 0 | 0
Facebook