Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԸ

01:59, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԸ
    

Թե ովա հայ բարեգործը իրա հոգով ու բնույթով, հոյակապ ներկայացրելա Ատրպետը (իսկական անունը՝ Մուբայաջյան Սարգիս Մկրտչի, 1860 - 1937 թթ) իրա հայ արձակի անմահ գոհարներից մեկում՝ «Տժվժիկ» - ում, որդեղից ես կմեջբերեմ ամենակարևոր բնութագրական մասերը.

՝՝Խեղճ էր, աղքատ էր Ներսես - ախպարը, դրացիների, բարեկամների նպաստներին կարոտ, բայց երբեք չէր մուրացել, երբեք չէր զիջել ողորմություն խնդրելու և ուրիշների մուննաթներով չէր ապրել... Նիկողոս-աղան սպասում էր, որ Ներսես-ախպարը շնորհակալություն հայտնի, երախտագիտությունն արտահայտի լեզվով ու որոշ բառերով, բայց Ներսեսն ամոթից ձայնն անգամ չէր կարողանում բարձրացնել։ Նիկողոս-աղան, իբր մի մեծ բարիք գործած, դարձյալ շարունակեց իր խրատական հորդորներն ու տիրական հարցերը Ներսես ախպոր բերանից երախտագիտության խոսքեր լսելու մտքով, բայց Ներսեսը, խորասուզված դառն մտքերով, չէր էլ ըմբռնում Նիկողոս–աղայի ասածները։ Մինչև տուն հասնելն էլ ի՜նչ քարոզ չկարդաց Նիկողոս–աղայի աղան Ներսես-ախպոր գլխին, ի՜նչ խրատներ չտվեց, որ ժուժկալ լինի, քչով բավականանա, ուրիշի արած բարիքը գիտենա և ոչ ոքի երախտապարտ չմնա։

Նա ասում էր անդադար.

- Ի՛նչ մեծ բան է, որ տղայիդ ուղարկես մի օր գա մեր աթարը կտրե, խո հոգին չի՛ դուրս գալ, ձեոները չի՛ չորանալ։ Ես տանը մի քանի տեսակ ծառաներ ունիմ․ այնքան ձրիակերներ, հացկատակներ կան, որ կարիք չունիմ ուրիշ մարդու։ Բայց թող լինի, պատիվ պահելը մեծ բան է։ Մի օր աղջկադ ուղարկե, թող գա մեր տախտակները լվանա, ինչ վնաս, խո մեջքը չի՞ կոտրի։ Մեր տունը, խո գիտես, մի քանի տասնյակ բան անողներ, աղախիններ կան, մեր սենյակների հատակներն այնքան մաքուր և այնպես ճերմակ են, որ եղ թափես՝ կժողովվի, առանց մի հատը աղտոտելու կամ փչփչանալու․ բայց իմ ասելը, միտքս ուրիշ է։ Պատիվ պահե, որ պատիվդ բարձրանա։ Եթե քո կինը մի օր գա մեր լվացքը լվանա կամ հացը եփե, խո չի մեռնիլ. բայց չէ՞ որ կինս նրա պատիվը պիտի պահե, փոխադարձաբար նրա վրա իր շնորհքը պիտի ավելացնե։

Նիկողոսը ճարպիկ մարդ էր, իսկ Կ. Պոլսում երկար ապրելով՝ լեզվել ու զելվել էր։ Այնքան լեզու թափեց, որ խլացուց Ներսես ախպորը, որ մտքում ասում էր․ «Երանի այսօր քեզ պատահած չլինեի․ գլուխդ ուտեր այս թոքը։ Թող ընտանիքս քաղցից կոտորվեր ու դու այս թոքն ինձ չտայիր տուն տա՛նելու» ։

Երբ հասան Ներսես-ախպոր դռան առաջ, Նիկողոս-աղան կանգնեց ու ասաց․ «Տանդ տեղը շատ լավ է եղել, բայց ափսո՜ս որ շինողներն անտաշ, կոպիտ մարդիկ են եղել․ այնպես չեն կարողացել շինել, որ դարերի դեմ կռվի» ։ Ուզում էր այս խոսքերով ծակծկել Ներսեսի սիրտը և իր մեծությունը, հեռատեսությունը ցույց տալ։

Նիկողոսին էլ հաճելի էր, որ ամեն տեղ տժվժիկի պատմությունը խոսվի, որտեղ որ պատահեր, ուր որ հանդիպեր, խոսքը տժվժիկի մասին պիտի բանար կամ այդ մասին պիտի տար։ Անցավ մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, վեց ամիս, վերջապես տարի, բայց Նիկողոս-աղան, որտեղ պատահեր՝ պիտի հիշեցներ Ներսեսին թոքը և տժվժիկը՝ թե՛ փողոցում, թե՛ եկեղեցու գավթում, թե՛ սրճարանում, թե՛ բաղնիսում, թե՛ հարսանիքում, թե՛, վերջապես, ժողովներում, այնպես որ հազար անգամ Ներսես-ախպոր քթից, պնչից դուրս եկավ Նիկողոս-աղայի գնած թոքի տժվժիկը՝՝։


    

    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2053 | 0 | 0
Facebook