Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏԸ

01:57, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏԸ

Գլոբալիզացված աշխարհում իսկական պետականությունը սիրող մարդը պարտավորա ըլնել բնույթով կայսերապաշտ ու իրա համար պետքա որ պատիվ ըլնի հանդիսանալ կայսրության մասնիկը: Սա անխուսափելի պնդումա, քանի որ պետություն կոչվածը մի կառույցա, որը միավորումա էսօրվա դրությամբ քաղաքացիական հասարակությանը, բազմաթիվ ազգերի, ովքեր պետքա գոյակցեն միմյանց հետ կողք կողքի:

27 տարի առաջ մենք մերժեցինք Ռուս - բոլշևիկյան կայսրությանը, կարծելով, թե ի վիճակի ենք մեր հարևանների հետ խաղաղ հարաբերություններ հաստատել մենակով, այնինչ փաստացի պատմությունը ցույց տվեց, որ մեր նման կայսրությունը մերժողները մի նորմալ օր ու արև չեն տեսնում իրանց պոռոտախոսության ու անխելքության շնորհիվ: Կայսրության գլխավոր ֆունկցիան իրա մեջ գտնվող ենթահամակարգերի, էթնիկ խմբերի մեջ խաղաղարարական հարաբերությունների հաստատումնա, որին ծառայումա հատուկ մշակված իդեոլոգիան: Էսա կայսրության գոյության կարևոր պայմանը: Էսօրվա լիբերալ - դեմոկրատական կառավարման մոդելը բացի պատերազմներից այլ ուղի ցույց չի տալիս, ու որպես ՝՝այլընտրանք՝՝ կեղծավորաբար գոռումա պատերազմի դադարեցման մասին, իսկ էդ պատերազմները ծնող պատճառների մասին քար լռությունա պահպանում:
     Կայսրությունը ապաովումա ինտերնացիոնալ՝ քաղաքակրթական մակարդակում ներդաշնակված ազգայնականությունը: Կայսրության մեջ չկա՛ ու չի էլ կարա ըլնի հողային կամ ազգային հարց: Ցանկացած ազային հարց հանդիսանումա սեպարատիզմ կայսրության մեջ ապրող բոլոր ազգությունների ֆիզիկական ու սոցիալական անվտանգության դեմ: Նշանակություն չունի, թե էդ սեպարատիզմը կայսրության որ աշխարագրական ռեգիոնումա: Դու հայ ես, դու վրացի, դու ադրբեջանցի՞... Էդ դեպքում դուք բոլորդ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՑԻ եք: Եթե ձեզ միանումա ռուսը, ուրեմն դուք բոլորդ ԱՍԻԱՑԻ եք: Էս տրամաբանությամբ կառուցվեց Սովետական փառահեղ կայսրությունը, որը կորսվեց մեծ դավաճանության պատճառով: Էսօր ամեն մի քաղաքակրթական համակարգ մի ինչ որ մինի կամ մեգա - կայսրությունա իրանից ներկայացնում: Ու լավ էլ իրար հետ ապրում են, քանի որ Կայսրությունը՝ ուժ ու պատիվա, պաշտպանվածություն ու հարգանքա: Կայսրությունից դուրս գտնվողը անխուսափելիորեն կուլա գնում գիշատիչ իրադարձությունների երախին: Սա բնության հասարակ օրենքնա: Շնաձկան կողքից լող տվող մանրիկ ջկներին վտանգ չի սպառնում: Մեր պատմությունը էդա մեզ ապացուցում: Մենք գտնվել են կայսերական համակարգերում ու դրա շնորհիվ ենք գոյատևել: Եթե մենք մեր բնույթով ըլնեյինք կայսերապաշտ ազգ, մենք ինքներս կայսրություն կստեղծեինք: Բայց մենք էդպիսին չենք: Կայսրությունը իրա ամբողջ գերհամակարգով ու հաստատություններով գերպետությունա իրանից ներկայացնում: Հետևաբար կայսրության դեմ պայքարող ու կայսերականությունը ատող, մի ինչ որ աբստրակտ ազգային անկախության համար քյալա տվող մարդը պոպուլիստ - քանդարարա ու կատարյալ պատուհաս Փանջունիյա իրա ժողովրդի համար:

Էսօր մենք ուզում ենք մերժել կայսերականությունը ու ստեղծել պետությու՞ն... Ոչինչ մի լավ բան չի ստացվելու, քանի որ մենք անտեր ու մենակ ենք առանց կայսրության: Մեզ էսօր կարողանումա ապտակի, սպանի ցանկացած անցորդ ու մենք, որքան էլ իրավացի ըլնենք, չենք կարողանում պաշտպանել մեր պատիվը, հեղինակությունը, բարի համբավը, արժանապատվությունը ու իրավունքները: Ըտենց չէր, երբ մենք կայսրության մի մասնիկ էինք, քանի որ արդարությունը ու ազնվությունը միշտ էլ ուժով պաշտպանվելու կարիք են զգում:
     Մենք պետքա ձգտենք դեպի կայսրությունը: Ըտե՛ղա մեր ամեն տեսակ անվտանգությունը ու փրկությունը: Լիբերալ կրթությամբ փափկասուն անարխիստները մինչ օրս մեզ առաջնորդել են ազատության ու անկախության կեղծ իդեայի ներքո դեպի անէություն, թշվառություն, կեղեքում ու ամենասարսափելին՝ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ: Անկախությունը եթե միջոց չի ազգային իսկական անվտանության ապահովման համար, ուրեմն էդ չարիքա, այլ ոչ թե անկախությունա: Ռեալ քաղաքական անկախության հասնելու միակ ձևը էդ ամբողջի՝ կայսրության մեջ միավորվելու ձգտումնա: Մենակ Կայսրություննա, որ ունակա ապահովել իրա ողջ ռեսուրսների ուժով պատիվը, պաշտպանվածությունը ու բարեկեցությունը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1725 | 0 | 0
Facebook