Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

БЛАТ № 35 ՈՒ՝ ՄԵՌՆԵՄ ՍՐՏԻԴ

01:46, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
БЛАТ № 35 ՈՒ՝ ՄԵՌՆԵՄ ՍՐՏԻԴ
    

Կանգառում եմ: Իրիգունվա ժամը վեցնա, ինչը նշանակումա, որ փողոցը լեփ-լեցուն լցվածա ավտոմեքենաների սողացող շարասյուներով: Սպասում եմ Հարավ - արևմտյան թաղամաս (այսուհետ՝ ՀԱԹ) գնացող մի ինչ որ տրանսպորտի: Մայրաքաղաք կոչվածում քաղաքային տրանսպորտը իրա սովորական ռիթմովա աշխատում, ինչը նշանակումա որ մարդիկ տեղափոխվում են կոմպոտային ռեժիմով: Էս ձևով 20.000 տարվա պատմություն (իբր՝ 20.000, իբր էլի., , ) ունեցող ազգը արդեն երթևեկումա 27 տարի ու չի պատրաստվում բարելավել իրա կենսակերպը: Կոմպոտ չդառնալու նկատառումով ստիպված բաց թողեցի մի քանի երթուղային տաքսի՝ սպասելով ըսենց կոչված ՊԻԼԱՍՈՍԻՆ՝ մեծ ու կանաչ գույնի ավտոբուսին, որը շատ չուշացավ: Ավտոբուսին նման ածական փակցնելու պատիվը ինձ չի պատկանում: Էդ ածականին ես ծանոթացա դեռևս հինգ տարի առաջ: Նստել էի ԳԱԶԵԼ մակնիշի երթուղային տաքսին, բայց վարորդի կողքին, ըսենց կոչված՝ ՝՝դեմը՝՝: Վերջինս չկարողացավ զսպել էմոցիաները ու թարմ ականջ քթած ուղղափառ - բողոքականի նման սկսեց կիսվել իրա ցավերով ու մատով ցույց տալով իրա դիմացից շարժվող կանաչ ավտոբուսը, ասեց.

- Ախպեր, տենու՞մ ես էդ կանաչ պիլասոսին, որ դեմներովս էթումա... Էդ մեր համար հարուր դրամ էլա չի թողում գետնի վրա...

Հարուր դրամ ասելով երթուղայինի տանջված, անթրաշ, վրայից վառած ռեզինի հոտ արձակող, սևացած դեմքով, բայց դեռևս երիտասարդ վարորդը նկատի ուներ սովորական մարդկանց: Այսինքն ամեն մի կանգառում կանգնող ու տրանսպորտին սպասող մարդ վարորդի համար հանդիսանումա պոտենցիալ հարուր դրամանոց: Դե, կապիտալիզմա: Էդ տեսակ հարաբերություններում մասնավոր գծատերերի համար մարդը ասածը ընկալվումա որպես փող, իսկ փող ասելով հասկանում են մարդ: Ինչևէ, տեսնելով, որ էդ կանաչ ՝՝ՊԻԼԱՍՈՍԻ՝՝ մեջ հնարավորա ոտին տեղ անել՝ մարդու հասակով կանգնելու համար, նստեցի ու կիսով չափ փոշմանեցի, որ ՝՝նստել՝՝ եմ էդ ավտոբուսը: Երաժշտություն էր բլթում ավտոբուսի սալոնի դինամիկներից. Бутырка - ի երգաշարն էր: Հասնում էի արդեն ՀԱԹ - ի ՝՝Առյուծ արքայի՝՝ կանգառ, երբ ավարտվեց "БУТЫРКА" - ի ՝՝Кольщик՝՝ երգը: Այսինքն մոտավորապես երգաշարի կեսը ու կոնցեպտուալ նշանակության երգերը լսեցի ու նոր իջա:
     Մտքումս. էլի փառք Աստծուն... Հայկական ցանկացած ռաբիզից ռուսական բլատը լավա ու լավա:

Հետվերադարձս տեղի ունեցավ սովորական տաքսիով, քանի որ ուշ ժամ էր ու երթուղային տաքսի չկար:

Տաքսիսիտը փոդրաչիկ էր, մաթեմատիկան ատող մարդ: Իմ ՝՝Ա՝՝ կետից դեպի ՝՝Բ՝՝ կետ՝ ՀԱԹ գնալու ճանապարհի ուղեվարձը չէր անցնում մինիմալ 600 - ը, բայց նույն ճամփով հետ գալուց 6 - ը իմ համար անսպասելիորեն շուռ էկավ ու դարձավ 9 - ը: Հայ տաքսիստների մոտ ըլնումա նաև էդ տեսակ ֆարսեր: Երբ հանձնեցի թեյավճար կոչվածով մետաղադրամով 700 դրամը, տեղնուտեղը հետևեց տաքսիստի պատասխանը. ՝՝Յոթ հարուր չի մեռնեմ սրտիդ, ինը հարուրա՝՝: Երկարացնելու համար զահլա չկար, քանի որ քնել էի ուզում: Օրվա ամփոփիչ ֆրազը. ՝՝Ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զտաքսիսիտս հանճարո՝՝:

Զարմանալու շատ բան չունեցա էս անգամվա այցով: Գրեթե ոչինչ դեպի լավը չի փոխվել կյանքի որակի առումով, իսկ մեզ ասում են, թե. ՝՝իրավիճակա՝՝ փոխվել...


    

    

    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1755 | 0 | 0
Facebook