Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ФСБ - ԻՆ

01:38, կիրակի, 09 դեկտեմբերի, 2018 թ.
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ФСБ - ԻՆ
    

Էլ բան չմնաց ու մնաց որ մեկ էլ լսենք Սերժ - Նիկոլ գործարքի մասին պատմող կոնկրետ հեռախոսազրույցը ու այդպիսով ամփոփենք էս ամբողջ խեղկատակությունը: Բայց Սերժը էդքան հիմար չի, որ նման կարևոր հարցերի մասին գեթ մեկ հաղորդագրություն ու հետք թողնի՝ ըլնի էդ գրավոր թե բանավոր տեսքով: Արդեն զուտ էն փաստը, որը մեզ մատուցվումա էս ձևով, խոսումա հետևյալի մասին, որ մենք մեզնից ներկայացնում ենք կեղծ պետոթյուն, ՈՐ ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, որ Նիկոլը ՁԵԶ՝ խաբված մեծամասնությանը, մինչ օրս խաբելա, երբ հայտարարելա, թե ինքը իրան իրավունք չի վերապահում խառնվել դատական իշխանության գործերին... Որ մենք չունենք նաև ազգայն անվտնագություն էդ բառի ամենալայն իմաստներով, քանի որ պետության առաջին դեմքերին կարան գաղտնալսեն ու մատուցեն հանրությանը, որ պետության առաջին դեմքերը հիմար են, որ նման կարևոր, թեկուզ անասուն քայլերի համար իրար հետ զանգերով են հաղորդակցվում:
     Համոզված եմ, որ էս գաղտնալսումը արել են ռուսական հատուկ ծառայությունները որ ցույց տան հայ ժողովրդին, թե ով ու՛մ պատվերովա իրանց առաջնորդում, որ առաջիկա ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ իրավացիորեն խայտառակեն խրտվիլակ, գործակատար Նիկոլին, որ էդ ժամանակավոր անասունը ժամանակավոր պատուհասից չդառնա ընտրություններից հետո հիմնական պատուհաս հայ ժողովրդի գլխին:

Եթե Վանեցյանը զանգումա ու Նիկոլից թույլտվությունա վերցնում սրան ու նրան ձերբակալելու - չձերբակալելու հարցով, ուրեմն էդ ձևական քայլ չի: Այսինքն Վանեցյանին հանձնարարություն տվողը ի սկզբանե Նիկոլնա էղել: Բայց Նիկոլը էս հարցում մենակ չի: Ինքը չի կարա իրա ոռի վրա վեկալի ընենց մի պատասխանատվություն, որը անմիջականորեն վերաբերումա ՀՀ անվտանգությանը, երբ ՀԱՊԿ - ի քարտուղարիյա ձերբակալել հանձնարարում... Բայց եթե ինքը մենակա էս հարցում ու իրան են պատկանում ԱԱԾ - ին տրված բոլոր հանձնարարությունները, էս դեպքում մեզ մնումա վերջնականորեն ու հանգիստ խղճով ասել, որ Նիկոլը անմեղսունակա, որին շտապ պետքա հոսպիտալացնել ամենամոտ գժանոցը, ու մի քանի ասեղ սրսկել:

Իսկ եթե հավատանք նրան, որ Նիկոլը որպես իշխանավոր գիժ չի թեկուզ էն պատճառով, որ հիմար ու անուղեղ իշխանավորներ չեն ըլնում, կնշանակի ինքը լրիվ հասկանալովա Խաչատուրովին ձերբակալելու հրաման տալիս ու իրան Վանեցյանի զանգը պտի մտածելու առիթ չտար, քանի որ ինքը լուսնից իջած ձի չի, որ չհասկանա էն իրողությունը, որ Խաչատուրովը ՀԱՊԿ քարտուղարնա ու որ էդ ձերբակալությունը քաղաքական ակտա Հյուսիսային հզոր հարևանի ԴԵՄ: Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլը time outա վերցնում իբր ՝՝մտածելու՝՝ համար: Դժվար չի հասկանալ, թե ինչիյա վերցնում: Նիկոլը time out - ը վերցնումա ոչ թե մտածելու, այլ՝ խորհրդակցելու համար, իսկ թե ու՞մ հետ... Մենք չենք տեսնի, բայց հանգիստ խղճով կարելիյա վստահաբար ասել՝ Սերժի հետ: Վերջինս սկած էկավ իշխանության ու սկած էլ գնաց՝ ըլնելով բոլոր կարևոր հարցերի մեջ, բայց ցույց տվեց, որ ինքը ըտենց էլ և ոչ մի հարցում չկա... Սերժի ձեռագիրը էրևումա թեկուզ նրանից, որ ինքը հակառուսական դեմոնստրատիվ շանտաժներ կազմակերպելու հարցում մնաց անգերազանցելի: Նա արտաքին քաղաքականության հարցերից փախնելու համար Նիկոլին զոռով նստացրեց իրա աթոռին, որ անվնաս ու մաքուրով հեռանա ու կարելիյա ասել, որ լրիվ մաքուրով էլ հեռացավ: Սերժը տեսավ, որ ինքը լիակատար փակուղու դեմա կանգնած, դրա համար էլ թռավ: Մնաց իրա բերած Նիկոլը, ով եթե Սերժից անկախ ուժ ըլներ, կիմանար իրա անելիքը, այլ ոչ թե սերժական ձեռագրով խաղ կաներ ռուսների հետ ու Վանեցյանի համար այլևս կրկնակի հարցման տեղ չէր մնա: Ձերբակալել, ուրեմն՝ ձերբակալել:

Սրանից հելնելով, մտածում եմ, որ գաղտնալսումը ռուսական հատուկ ծառայությունների կողմիցա, որի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում ռուսներին ավելորդ անգամ հիշացնելու համար, որ Նիկոլը Սերժի դրածո խրտվիլակնա:
     Հավանաբար նաև հիշում ենք, որ նիկոլական օխչարիզմը հատուկ դրույք էր արել ՀՀ դեմոկրատիայի ռեյտինգը բարձրացնելու վրա: Էս դեպքում Նիկոլը կատարյալ կրախիյա մատնում թե՛ իրա, թե՛ ամբողջ ՀՀ ռեյտինգը, քանի որ ուղղակիորեն ԱԱԾ պետը ասումա, որ. ՝՝Սասունը զանգեց ինձ ասեց, որ դատավորը վախումա մի քիչ էդ կալանքը տա... Ասեցի մի հատ թող գործը ուսումնասիրի, տեսնի որդեղա թույլ տեղ տեսնում ու...՝՝ Էսքանը հերիքա:
     Մարդ հմի սրանց էրեսից պտի ամաչի, որ հայա...


    
Հ.գ
    
     Գաղտնալսումների մեջ մի գիծ եմ նկատում: Տպավորությունը ընենցա, որ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյաննա որոշում ումա պետք ձերբակալել, ումը՝ չէ: Նախորդ՝ Ռ. Քոչարյանին վերաբերող գաղտնալսման մեջ Սասուն Խաչատրյաննա ասում, որ հլը պետքա Խաչատուրովին էլ ձերբակալեն, ինչը Վանեցյանը, դատելով ռեակցիայից, համարումա խելահեղություն: Իսկ էս անգամ Վանեցյանը ասումա, որ գտնվումա Շվեյցարիայում ու պտի հետո գնա Ռուսաստան ու զանգելա Նիկոլին հատուկ ինֆորմացնի, որ Սասունը ուզումա Խաչատուրովին ձերբակալի: Իրա անունից չի խոսում, խոսումա իրա ենթակայի մասին մի տեսակ անկախ, երրորդ դիրքից, մի տեսակ ընդգծելու կամ ակնարկելու տոնայնությամբ, որ էդ որոշումը համ իրանը չի, համ էլ համաձայն չի նման տեսակ որոշման հետ: Ընդհանուր տպավորությունը ընենցա, որ Հատուկ Քննչականի պետը ավելի շատ ազդեցություն ունի, քան ինքը` ԱԱԾ ղեկավար Վանեցյանը... Ստացվումա, որ մենակ Սասուն Խաչատրյաննա իմանում իրա գորձը. ում, երբ ու որդեղա պետք ձերբակալել: Մի ուրիշ բան էլա տարօրինակ: Էդ էնա, որ Նիկոլը` վարչապետ կոչվածը, ըսկի չի իմանում Վանեցյանի գտնվելու տեղը. երկրումա, թե դրսումա...Սա ինչ որ նորույթա խեղկատակության արվեստի մեջ...
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     08.12.2018

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1673 | 0 | 0
Facebook