Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անկեղծ նամակ Աստծուն

22:53, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Անկեղծ նամակ Աստծուն

նկեղծ նամակ Աստծուն
     Նամակ ԱստծունՁյուն էր գալիս, երեխաները ուրախ խաղում էին դրսում, բայց Օլգային չէր հետաքրքրում այդ ամենը. նա մտածկոտ աչքերով նայում էր պատուհանից դուրս:

Փոքրիկի մայրը, ով մեծացել էր մանկատանը, ծանր հիվանդ էր, իսկ հայրը, վաղուց է, ինչ լքել էր նրանց:

Այս ընտանիքը չուներ ոչ մի բարեկամ. Օլգան այնքան անօգնական էր դառնում, երբ մայրն ընկնում էր ջղագրգիռ ցնցումների մեջ:

Երբ մայրն արթնանում էր, աղջիկը գալիս էր նրա մոտ և միշտ լսում էր նույն նախադասությունը. «Աստված կօգնի մեզ, աղջի՛կս, դու մենակ չես մնա, Նա թույլ չի տա, մի՛ վախեցիր»:

Մայրը միշտ աղջկան պատմում էր մանկատան դայակի մասին, ով հայտնել էր իրեն Աստծո և Նրա մեծ սիրո մասին:

«Միայն Նա կարող է մեզ օգնել», - ասում էր մայրն ամեն անգամ և խորը քուն մտնում:

Աղջիկը շատ էր մտածում մոր խոսքերի շուրջ. մի օր էլ հիշեց, թե ինչպես էր մայրը փոստով նամակներ ուղարկում իր մանկատան ընկերներին և ուրախությունից սկսեց թռչկոտել:

Նա որոշեց նամակ գրել Աստծուն: Վերցնելով թուղթը՝ նստեց սեղանի շուրջ և մանկական մեծ ձեռագրով գրեց. «Սիրելի՛ Աստված, խնդրո՜ւմ եմ, օգնի՛ր մեզ: Իմ մայրը շատ հիվանդ է, նա հաճախ գալարվում է ցավից: Ես լաց եմ լինում և վախենում, որ նա կմահանա: Բժիշկը մայրիկիս համար ներարկումներ է նշանակել, բայց դրանք ոչնչով չեն օգնում: Մայրս ասում է, որ Դու բարի ես և սիրում ես մեզ, խնդրո՜ւմ եմ շո՛ւտ արի, մենք Քեզ սպասում ենք, Դու ես մեր միակ հարազատն այս աշխարհում»:

Ավարտելուց հետո աղջնակն այն դրեց ծրարի մեջ և վրան մեծ տառերով գրեց՝ «Աստծուն՝ դեպի երկինք»:

Երբ մոտեցավ փողոցի անկյունում գտնվող փոստարկղին, հասկացավ, որ իր հասակը բավարար չէ, որ նամակը հայտնվի այնտեղ: Նրա աչքերն ափսոսանքով լցվեցին. հանկարծ անկյունից մի անցորդ հայտնվեց և ասաց.

-Ինչո՞վ կարող եմ օգնել: Եթե չես կարողանում, ես կարող եմ գցել, թույլ կտա՞ս:

Աղջիկն ուրախությամբ նրան հանձնեց ծրարը: Անծանոթն այն գրեթե գցել էր փոստարկղի մեջ, երբ հանկարծ նկատեց, որ նամակը հասցեագրված է Աստծուն: Աղջկանից թույլտվություն հարցնելով՝ ցանկացավ կարդալ այն:

Նրա աչքերն արցունքով լցվեցին, երբ բացեց և կարդաց նամակը. անծանոթը խնդրեց աղջկան ուղեկցել իրեն մայրիկի մոտ:

Մորը տեսնելով՝ անծանոթը ծնկի եկավ անկողնու մոտ, աղոթեց Աստծուն նրանց համար և հեռացավ:

Մի քանի ժամ անց նա կրկին վերադարձավ, բայց այս անգամ մի քանի այլ մարդկանց հետ, ովքեր բարի աչքեր ունեին. նրանք կերակուր պատրաստեցին, օգնեցին թարմացնել անկողինը, լողացրեցին Օլգային և այսպես մի քանի օր:

Նրանց աղոթքների և խնամքի միջոցով շուտով մայրը լավացավ:

Աստված Ինքն էր այդ օրը եկել Օլգայի և նրա մայրիկի մոտ՝ մարդկանց միջոցով:

Աղջնակն այսօր բոլորին պատմում է, որ Աստված պատասխանել է իր անկեղծ-անկեղծ նամակի


     ‎Անուշ Մարգարյան‎

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3641 | 0 | 0
Facebook