Ալ Մամունի ձին, կամ ուսանելի պատմություն հասարակությանը բարոյազրկող հանցանքի հնարավոր հետևանքների մասին
813 – 833 թվականներին Արաբական խալիֆայության գահակալը եղել է Աբբասյան հարստության ներկայացուցիչ Աբուլ-Աբբաս ալ Մամունը: Գահին տիրելուց հետո նա երկրի կառավարման գործում մեծ տեղ է հատկացնում գիտուն մարդկանց, հիմնում է «Իմաստության տուն» , հանձնարարում է թարգմանել Պտղոմեոսի աշխատությունը, Բաղդադում հիմնում է աստղադիտարան, գրադարան ու գիտնականների ապաստարան: Ալ Մամունն իր ժամանակի հայտնի աստղագետներից մեկն է եղել: 831 թվականին նա դաժանորեն ճնշում է քրիստոնյա ղպտիների ապստամբությունը, որից հետո ղպտիների թիվը Եգիպտոսում կրկնակի կրճատվում է: Ապստամբությունը ճնշելուց հետո նա ձեռնամուխ է լինում Քեոփսի բուրգում գանձեր որոնելու գործին: Մի քանի ամիս շարունակ նրա մարդիկ պարսպակործան մեքենաների, կրակի ու բուրգը երեսպատող սրբատաշ քարերը քայքայող քացախի օգնությամբ փորձում են գտնել բուգի մուտքը և ներթափանցել կառույցի խորքը: Գանձ որոնողները թափանցում են «Փարավոնի սահ» , բայց, բացի դատարկ քարադամբանից, ոչ մի գանձ չեն գտնում: Առասպելն ասում է, թե խռովությունից խույս տալու համար ալ Մանսուրը հրամայում է Բաղդադից որոշ քանակությամբ ոսկի բերել ու շաղ տալ բուրգի սրահներից մեկում: Իսկ ժամանակի պատմագիր ալ Կայսին գրում է, թե «գտնվել է տղամարդու արձանի նմանվող դագաղ` կանաչ քարից: Երբ այդ դագաղը բերում են խալիֆի մոտ ու բացում են կափարիչը, տեսնում են ոսկե զրահով պատած ու թանկարժեք քարերով զարդարված տղամարդու մարմին, իսկ նրա ճակատին շողշողացել է հավկիթի մեծության սուտակ, որը խալիֆը յուրացրել է» : Նպատակին հասնելու համար ալ Մամուտը բուգից 200 խոշոր քար է հանել: Հետագա շրջանի արաբ պատմիչներն ասում են, թե ալ Մամունի նպատակը ոչ թե գանձ գտնելն է եղել, այլ բուրգը, որպես անհավատների կառույց, ավերելը: Աստղագետների միջազգային միությունը նրա անունն է շնորհել Լուսնի երևացող մասի խառնարաններից մեկին: Եվ, ահա, այս դաժան, բայց նաև գիտուն ու գիտելիքն արժեվորող բռնակալի հետ, որքան էլ տարօրինակ թվա, շաղկապվել է ստորև ներկայացված գեղեցիկ ավանդազրույցը:
-Դու փախցրեցիր իմ ձին, - գոռում է ալ Մամունը, - բայց ես քեզ մի բան եմ խնդրում: -Ի՞նչ, - հարցնում է գողը: -Ուզում եմ, որ ոչ ոքի չասես, թե ինչպես ես ձեռք բերել այդ ձին: -Իսկ ինչո՞ւ: -Որովհետև մի օր կարող է իրական հիվանդ մեկն ընկած լինի ճանապարհին, և եթե քո արածը բոլորին հայտնի դառնա, մարդիկ անտարբեր կանցնեն նրա մոտով և չեն օգնի: |