Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդկանց վրա ներգործելու ամենագլխավոր լծակներն ու մարդու ամենաանբարոյական արարքն ըստ Նապոլեոն Բոնապարտի, և ֆրանսիացի փիլիսոփա Դեկարտի կարգախոսը

16:17, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
Մարդկանց վրա ներգործելու ամենագլխավոր լծակներն ու մարդու ամենաանբարոյական արարքն ըստ Նապոլեոն Բոնապարտի, և ֆրանսիացի փիլիսոփա Դեկարտի կարգախոսը

Ֆրանսիացիների կայսրը բազմիցս կրկնել է.

«Մարդկանց շարժման մեջ դնելու երկու լծակ գոյություն ունի` վախը և անձնական շահը» :

Անձնական շահի մեջ կայսրն ընդգրկել է ոչ միայն դրամական շահագրգռվածությունը բառի բուն իմաստով, այլև ինքնասիրությունը, պատվախնդրությունը և իշխանատենչությունը:

Իսկ ամենաանբարոյական արարքը, Նապոլեոնի համոզմամբ, այն է, երբ մարդն ստանձնում է մի գործ, որը չի կարող անել:


     Իսկ ֆրանսիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Ռենե Դեկարտը
(1596 - 1650), իր իսկ խոստովանությամբ, երիտասարդ տարիքից սկսյալ ջանացել է հետևել իր իսկ մշակած հետևյալ կարգախոսին.

«Լավ ապրելու համար պետք է աննկատ ապրել» :

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3163 | 0 | 0
Facebook