Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պարգև Սրբազանը գիտի, որ ժողովուրդը Գարեգինից հետո նաև իրենից է պահանջելու»...

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:02, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
«Պարգև Սրբազանը գիտի, որ ժողովուրդը Գարեգինից հետո նաև իրենից է պահանջելու»...
     Ես Արցախում ապրել եմ և այնտեղ գյուղերում ուսուցչուհի եմ աշխատել։Հավատացնում եմ ձեզ, որ ոչ մի քարոզչական աշխատանք կամ քրիստոնեադաստիարակչական այլ միջոցառումներ չեն իրականացվում, որոնք կհամախմբեին ժողովրդին եկեղեցու շուրջ։ Իսկ եթե ոչինչ չի իրականացվում, միայն ծեսերը՝ Պսակ, Մկրտություն, չի՞ ստացվում արդյոք, որ Արցախի թեմում եկեղեցին միայն ծեսեր կատարելու և փող վաստակելու կառույց է։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
     Եվ քանի որ այնտեղ պատերազմական գոտի է, օգտագործելով այս հանգամանքը և զինվորներին, նրանք իրենց անգործությունը ծածկում են բանակի անունով։ Սակայն բանակն ունի գնդերեցներ, իսկ բնակչությունն ինչպիսի՞ հոգևոր սպասավորություն է ստանում. ոչ մի։
     Պարգև Սրբազանը նաև իր համար է վախենում, քանի որ Արցախի գյուղերում և քաղաքներում ոչ մի քրիստոնեադաստիարակչական աշխատանք չի տարվում, ոչ մի քարոզխոսություն և ընդհանրապես՝ Արցախի թեմում եկեղեցին միայն ծիսական արարողակարգերի և դրանցից գումար աշխատելու միջոց է։ Նա գիտի, որ ժողովուրդը Գարեգինից հետո նաև իրենից է պահանջելու՝ կատարած գործի համար։ Սրբազանը երբ փիլոնազրկեց 82-ամյա ծայրահեղ հիվանդ և դժվար տեղաշարժվող ծեր հոգևորական Աթանաս վարդապետ Մովսիսյանին, ո՞ւմ հրամանն էր նա կատարում կամ ո՞ր մեղքի համար. ինչ է, թե մեկ անգամ մասնակցել է ցույցի։ Ասա թեև դու ցույցի չես մասնակցել, բայց ինքդ ողջ կյանքում դեմ ես եղել Գարեգինին, հիմա ի՞նչ թատրոն է սա։
     Մեկ օր նստեք Հայաստանի Ազգային գրադարանում, և ամբողջը Պարգև Սրբազանի հարցազրույցների հոդվածներն են 1999 թվից մինչ այսօր, թե նա ի՛նչ բառերով է մեղադրում Գարեգին Բ-ին և դեմ է արտահայտվում նրան։ Այսօր ի՞նչ պատահեց...
     Հետաքրքրական է, որ հավատացյալների հետ զրույցում նույն Պարգև Սրբազանը նշել է. «Այո՛, թող լինի նոր կաթողիկոս, սակայն ընտրվի ոչ թե Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, այլ ինչպես ընտրվում է Ղպտի քույր եկեղեցու կաթողիկոսական ընտրության երկրորդ փուլում՝ վիճակահանությամբ, որպեսզի իրապես գործի Սուրբ Հոգին և ոչ թե՝ մարդկային գործոնը»: Իսկ արդեն ուղիղ տեսախցիկի առջև նա ասում է. «Ով դեմ է կաթողիկոսին, դեմ է եկեղեցուն» ։ Սա ի՞նչ է, Ձեր խոսքի ո՞ր մի տարբերակին հավատանք, սիրելի՛ Սրբազան:
    
     Մերի Ավագյան
«Ով չի սխալվել, թող առաջին քարը նետի»․ Պարգև Սրբազան
«Երբ եկեղեցին սկսում է կորցնել իր դերը, ինձ համար դա մահ է». Արթուր Մեսչյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3889 | 0 | 0
Facebook