Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մյուզիքլի պրեմիերա Գյումրիում

Anna
Հեղինակ`
Anna
22:02, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Մյուզիքլի պրեմիերա Գյումրիում
     Գյումրու Կարա- Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջն ինչպես միշտ, այս անգամ էլ կառանձնանա իր միջոցառումներով ։ Քոլեջի երգեցողության բաժնի դասախոս Անի Բեկջանյանի նախաձեռնությամբ և քոլեջի լավագույն ուսանողների մասնակցությամբ առաջին անգամ քոլեջի պատմության մեջ և առաջին անգամ Գյումրու երաժշտական ուսումնական հաստատություններից մեկում ՝Կարա-Մուրզայի անվան պետ․ երաժտական քոլեջում ամանորի կապակցությամբ կբեմադրվի մյուզիքլ /երաժշտական ներկայացում/։ Կազմակերպիչ Ա․ Բեկջանյանը նշում է, որ և սցենարային լուծումներով և երաժշտական մասի ծրագրով ներկայացումն ուրույն է ձևաչափով ։ Չբացելով փակագծերը նշենք որ, ներկայացման ընթացքում հնչելու են և՛ դասական օպերային արիաներ, և՛ ժամանակակից էստրադային հիթեր ։ Հետաքրքիր են լուծումները նաև կերպարների առումով ։
     Ծրագրին իրենց մասնակցությունն են ունենալու քոլեջի ուսանողներ՝ Լևոն Ղազարյան, Արման Շատվորյան, Մարիամ Անտոնյան, Սոֆյա Խաչատրյան, Սիրանուշ Միրզոյան, Մելինե Մարգարյան, Նաիրա Խաչատրյան, Անգելինա Եղոյան, Սյուզաննա Կարապետյան, և քոլեջի թատերական բաժնի ուսանողներ՝ Մկրտիչը, Մելինեն և Արթուրը ։
     Ներկայացման ռեժիսոր և սցենարիստ Անի Բեկջանյանը ավարտելով խոսքը նշում է․
     - Կան մարդիկ առանց որոնց անհնրար կլիներ իրագործել այս մտահաղացումը․ նրանցից առաջինն իհարկե մեր քոլեջի տնօրեն ՝
     տիկին ․ Մ․ Կարապետյանն է, ով թույլ տվեց իրագործել նմանատիպ ծրագիր, և հնարավորության սահմանում աջակցում է միջոցառման ի կատար գործման համար ։ Եվ իհարկե աջակիցներ, առանց որոնց անհնար է իրագործել բեմականացումը։ Մեր աջակիցներն են Faberlic ընկերությունն ի դեմս տնօրեն ՝ Արտավազդ Հովսեփյանի, և իհարկե SOLO Գեղեցկության սրահը։
     Եվ իհարկե կունենանք անրադարձ ներկայացումից հետո, իսկ մինչ այդ կհանդիպենք ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ Ժ․ 13։00-ԻՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՐԱ-ՄՈՒՐԶԱՅԻ ԱՆՎԱՆ ՊԵՏ․ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ ․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2171 | 0 | 0
Facebook