Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ

16:21, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
«Լուսավոր Հայաստան»-ը խորհրդարան անցնելու դեպքում լինելու է հակակշռող և փոխզսպող ուժ

Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի լուրջ ծրագիր, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, հարկային օրենսդրության փոփոխությանը և արտաքին քաղաքականությանը: Այս մասին Առաջին ալիքի ուղիղ եթերում, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

« «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, քաղաքական միավոր է: Այն հիմնադրվել է 3 տարի առաջ և 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ», - նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գալիս է ծրագրով, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, որովհետև այդ համակարգը անարդյունավետ է գործում, որտեղ մի քաղաք է զարգացել, իսկ մնացած համայնքները մնացել են անարդարացիորեն չզարգացած, ինչպես նաև հարկային օրենսդրության փոփոխության մեծ փաթեթով, որտեղ փոքր ու միջին բիզնեսը կլինի պաշտպանված, հարկային բեռը՝ թևթև, վարչարարությունը՝ թեթև, իսկ աշխատողների իրավունքները կլինեն պաշտպանված:

«Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ մենք գալիս ենք նրանց պաշտպանելու», - ընդգծեց

Ըստ Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ունի արտաքին քաղաքական լուրջ ծրագիր, որը ենթադրում է Եվրոպական միության հետ ռազմավարական հարաբերություն, Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի հարաբերություններ, որոնց դեպքում Ռուսաստանը այլևս կհրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել:

« «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որպես նոր քաղաքական միավոր, գալիս է հայտով: Մեր հայտը ապագա խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը լինելն է: Մեր հանդիպումները և շփումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են որպես երկրորդ քաղաքական ուժ ապագա խորհրդարանում՝ հակակշիռ, փոխզսպող ուժ, որի պարագայում այլևս երբեք Հայաստանում կարիք չի լինելու ցրելու խորհրդարանը և կարիք չի լինելու հեղափոխություն անել», - եզրափակեց նա:
    
    
     https://www.arenanews.am/news/view

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
582 | 0 | 0
Ideal համակարգ
Facebook
Մամուլի խոսնակ