Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:55, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին
    
    
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Tigran Balayan-ը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետ Արջին Խերիթսենի (Gerritsen) հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքին ցուցաբերած օրինակելի վերաբերմունքի համար: Բալայանը պատահական չի համարել, որ անմիջապես իր լիազորություններն ստանձնելուց հետո տեղական իշխանությունների հայազգի ներկայացուցչի հետ առաջինն այցելել է հենց Ալմելոյի քաղաքապետին: Կողմերը կարևորել են
հայ համայնքի հետ համագործակցության և ինտեգրման հարցերը, Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի քաղաքներից մեկի և Ալմելոյի միջև երկողմանի համագործակցություն սկսելու համար:
     Հիշեցնենք, որ Ալմելոն Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող քաղաքն է: Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Օվերեյսել մարզը, որտեղ գտնվում է Ալմելո քաղաքը Նիդերլանդների միակ մարզն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հանդիպմանը ներկա է եղել այս տարի տեղական ընտրություններում ավագանի ընտրված հայազգի (Robin Haik Gelici) Ռոբին Գելիջին:
    
    
     Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
365 | 0 | 0
Ideal համակարգ
Facebook
Մամուլի խոսնակ