Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ո՞վ է ԱԺ պատգամավորի թեկնածու Արսեն Պետրոսյանը

20:01, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Ո՞վ է ԱԺ պատգամավորի թեկնածու Արսեն Պետրոսյանը
     Անդրադառնալով վերջերս շրջանառվող լուրերին ՙԻմ Քայլը՚ դաշինքի N6 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արսեն Պետրոսյանի մասին` առ այն, որ նա չի համապատասխանում պետական մակարդակի քաղաքական գործչի պաշտոնին, այն, որ նա ունի ութամյա կրթություն և չունի քաղաքական անցած ճանապարհ, ներկայացնում ենք ըստ հերթականության:
     Ա.Պետրոսյանը մեծացել է մի ընտանիքում, որտեղ հայրենասիրությունը, ազնվությունն ու արդարությունը եղել են բարձրագույն արժեքներ, որոնք փոխանցվել են նրան հորից` Հովհաննես Պետրոսյանից: Վերջինս եղել է Արցախյան ազատամարտի մասնակից, որի ժամանակ 18 դաժան ամիսներ անցկացրել է գերության մեջ, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել հաղթանակի գործում:
     Ա.Պետրոսյանը ավարտել է Վաղարշապատ քաղաքի Մ.Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ: Հանգամանքների բերումով Արսենը չի կարողացել ուսումը շարունակել բարձրագույն հաստատությունում, սակայն այդ փաստը չի խանգարել նրան զբաղվել ինքնակրթությամբ և հասնել շատ ավելի բարձր մակարդակի, քան շատ-շատերը, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
     Ինչ վերաբերում է նրա անցած քաղաքական ուղուն, ապա այն սկսվել է դեռ մանկուց, քանի որ Արսենի հայրը Խորհրդային տարիներից դեռ պայքարել է Հայաստանի անկախության համար: Հոր օրինակին հետևել է որդին: Քաղաքական պայքարի մեջ է եղել երկար տարիներ: Մասնակցել է 2008թ.մարտիմեկյան իրադարձություններին, որի ժամանակ ոստիկանության կողմից ապօրինի բերման է ենթարկվել: Այնուհետև նորից շարունակել է իր պայքարը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև սահմանագծում` մասնակցելով Քառօրյա պատերազմին` մեկ ամիս լինելով առաջնագծում:
     2017թ. ԱԺ ընտրություններում ՙԵլք՚ դաշինքի կողմից առաջադրված է եղել որպես վարկանիշային թեկնածու Արմավիրի մարզում:
     2017թ. փետրվարից հանդիսանում, է ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության անդամ, ինչպես նաև Էջմիածնի տարածաշրջանի ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կառույցի պատասխանատու:
     2018թ. հուլիսից նշանակվել է Վաղարշապատ քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնում:
     Ա. Պետրոսյանը առաջիններից էր, ով Էջմիածին քաղաքի և համայնքի բնակիչներին ոտքի հանեց և միացրեց հեղափոխական պայքարին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1444 | 0 | 0
Ideal համակարգ
Facebook
Մամուլի խոսնակ