Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԵՍ ԿԸՆՏՐՎԵՄ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԲԱՅՑ ԿՄՆԱՄ ՄԱՐԶՊԵՏ»

Hasmik
Հեղինակ`
Hasmik
14:23, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«ԵՍ ԿԸՆՏՐՎԵՄ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԲԱՅՑ ԿՄՆԱՄ ՄԱՐԶՊԵՏ»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     «ԵՍ ԿԸՆՏՐՎԵՄ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԲԱՅՑ ԿՄՆԱՄ ՄԱՐԶՊԵՏ»

Կարեն Սարուխանյան

Քաղ-տեխնոլոգները ԿՍ- ի այս միտքը կգնահատեին նաիվ խորամանկություն, բայց արի ու տես առավել նաիվ գյուղապետերը սույն «наказ» -ը ընդունել են Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ…

Եթե հաշվի առնենք նաև այն անհատական բացատրական աշխատանքը, որ Կարեն Սարուխանյանը իրականացնում է մարզպետարանի շենքում մեծ ու փոքր պաշտոնյաների, գյուղապետերի, փնջերի ղեկավարների հետ – առավել ցավալի պատկեր կունենանք. Սկզբունքը այսպիսին է . նա իր մոտ է կանչում որևէ կենտրոնի տնօրենի, թվարկում պրոբլեմները, ճշտում ինչքան ձայն կարող է բերել սույն անձը, փոխարենը խոստանում է չազատել նրան աշխատանքից: Քիչ անց կանչում է նույն կառույցի հակառակ կողմի ներկայացուցչին – վերջինիս խոստանալով, որ եթե իրեն ձայներ ապահովի ընտրություններից հետո կնշանակվի տնօրեն: Նմանատիպ զրույցներ գրեթե բոլորի հետ: Ահա թե ինչու է հայտարարում, որ ինքը ընտրություններից հետո էլ լինելու է մարզպետ, որ մարդիկ խելքներին տեղ անեն ու մտածեն. բա որ հետո՞…

Տարրական գրագիտություն չունեցող մարդուն եթե իշխանություն ես տալիս, դառնում է շատ վտանգավոր: Այս մարդը ի սկզբանէ հայտարարել է, որ բանավեճերի չի մասնակցելու, ուղիղ եթեր չի մտնելու և չի օգտվելու լրատվամիջոցներից – է՜ կարողանաս, որ օգտվես – ոչ գիտելիք ունես, ոչ դիրքորոշում, ոչ կենսափիլիսոփայություն: Էլի պիտի հիշենք, թե Դեմիրճյանի «Քաջ Նազար» -ը ինչքան հանճարեղ գործ է:

Իրեն հարգող որևէ մեկը թույլ կտա՞ր Գյումրիի միջուկում՝ Ռիժկովի ճեմափողոցում յուրաքանչյուր մետրի վրա իր մեծադիր անհրապույր պատկերը տեղադրել – ո՞ր իրավունքով - ի՞նչ ես արել էս քաղաքի համար, որ բախտի բերմամբ թե պատահմամբ էկել թառել ես մարզպետի աթոռին ու մեզ պարտադրում ես արդեն տաս օր է մեր օրը սկսել և ավարտել առերեսվելով քո ոչինչ չասող դիմանկարին: Չհաշված որ Սայաթ Նովա փողոցում ավտովթարների թիվը կտրուկ աճել է լուսացույցների մետաղախողովակների վրա քո նկարների պատճառով, որին հանդիպելով վարորդները ակամայից արգելակում են մեքենան:

Համոզված եմ ժողովուրդը քեզ 00 ձայն է տալու: Ինչ մնում է մարզային ենթակայության մեծ ու փոքր ձեռնարկությունների ղեկավարներին, գյուղերի կառավարիչներին, եթե նրանք այնքան կարճամիտ են, որ հավատացել են, թե պատահականորեն, պահի ազդեցության տակ մարզպետի աթոռին հայտնված Կարեն Սարուխանյանը ի հաշիվ Նիկոլ Փաշինյանի անձի շարունակելու է մնալ մարզպետ, չարաչար սխալվում են:

Նիկոլի նկատմամբ ժողովրդի սերն ու հավատը մեծ է, բայց խոշոր հաշվով տիեզերնքն էլ սահման ունի…

Երկու նկատառում ևս .

Առաջին – հոդվածը գրելու պահին (դեկտեմբերի 4) դեռ Կարեն Սարուխանյանի ենթակաները դրամահավաք էին իրականացնում դպրոցներից, բուժ հաստատություններից, մանկապարտեզներից քարոզչություն իրականացնելու համար:

Երկրորդ – մարզպետարանին հատկացված դիզ վառելիքը տրամադրվում է գյուղեր քարոզարշավի գնալու համար:

Կարեն Սարուխանյանը մարզպետ չի մնալու, համոզված եղեք, որովհետեև ինքը այստեղ անելիք չունի:


    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3615 | 0 | 0
Facebook