Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունը

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
21:31, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունը
     2018 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամներ, ռազմարդյունաբերության առաջատար ընկերությունների ղեկավարներ, հրավիրված էին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Դավիթ Փախչանյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը և այլն:
     Քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունը: Ելույթներով հանդես եկան Վ. Սաֆարյանը, Դ. Փախչանյանը, Ա. Քերոբյանը, առաջարկվեց ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ռազմարդյունաբերության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ ընտրել Արսեն Թառոյանին: Որոշումն ընդունվեց միաձայն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3185 | 0 | 0
Facebook