Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

Հոդվածներ

Բաց դիմում

21:02, կիրակի, 02 դեկտեմբերի, 2018 թ.
Բաց դիմում

ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանին
     Ոստիկանության թոշակառու Հովիկ Մահորյանից
    
    
     Բաց դիմում

Պարոն Վարչապետ, ներկայացնում եմ 26.07.2018թ-ին տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Ձեր ելույթից մեկ հատված, այն է. «..... Այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի քննարկենք 2018թ-ի առաջին կիսամյակն իր ամբողջության մեջ, հետագա անելիքները և ոստիկանության գործունեության առանձնահատկությունները ընթացիկ իրավիճակում: Հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետությունում, նկատի ունեմ քաղաքական փոփոխությունները, դրանք իրավիճակի լուրջ փոփոխություն են բոլորիս՝ և՜ հանրության, և՜ պետական մարմինների, և՜ իշխանությունների ներկայացուցիչների համար: Կառավարման համակարգում կան պայմանականորեն ասած նախկինում նշանակված, նոր նշանակված մարդիկ, որոնք իրենց քաղաքական կամ կադրային ծագումնաբանությամբ տարբեր ճանապարհ են անցել և հասկանալի է, որ մենք անխուսափելիորեն պետք է մտնեինք ադապտացիայի շրջան, որը որոշակի ժամանակ պետք է ունենա: Որքան մեծ է պետական տվյալ մարմինը, այնքան ավելի դժվար և երկար է տեղի ունենում այդ շրջանը, բայց հույս ունեմ, որ մենք նոր իրավիճակում արդեն ավարտել ենք ադապտացիայի այդ շրջանը և պատրաստ ենք լիարժեք գործել: Անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու այն հնարավորություններից, որ այսօր բացվել են, իհարկե բազմաթիվ հնարավորություններ էլ փակվել են և պետք է փակվեն, բայց այս շրջանում յուրաքանչյուրը պետք է ունենա այս շրջանը բարեհաջող անցնելու հնարավորություն, եթե դրա համար չկան շատ լուրջ պատճառներ, որոնք բացառում են այդ հնարավորությունները: Չի կարող լինել այնպիսի քայլեր, որոնք խորթ են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարախոսությանը կամ այնպես, որ տեղի ունեցած փոփոխություններն աշխատեն քաղաքացիների մի խմբի օգտին, և մի խմբի դեմ: Մեր գործողությունների հիմքում այսպիսի գաղափարախոսություն չկա և չի եղել, եթե լիներ՝ կարծում եմ այս փոփոխությունները տեղի չեին ունենա: Սա ամենակարևոր խնդիրն է; .....» մեջբերման ավարտ:
     Պարոն Վարչապետ, ահա Ձեր այս ելույթից հետո անցել է մեկ ամսից ավելի և ՀՀ ոստիկանությունում կա պաշտոնատար անձ /անձիք/, ով այդպես էլ չի կարողանում ադապտացվել Նոր Հայաստանին, նոր իրողություններին, նոր պայմաններին և կարծում եմ չի էլ կարողանալու, քանի որ նա իր էությամբ այդպիսին է, ինչքան էլ, որ ինքն իրեն ստիպի փոխվել, միևնույնն է չի փոխվելու ; Ձեզ եմ ներկայացնում փաստը, թե ինչու եմ ես այդպես վստահ ասում այդ մասին: ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Ս.Գասպարյանին հասցեագրած իմ 14.04.2018թ-ի բաց դիմումը իմ խնդրանքով 07.05.2018թ-ին տեղադրվել է galatv.am կայքում, քանի որ դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից արձագանք չի եղել նշված դիմումը 06.06.2018թ-ին ուղարկել եմ dimum@police.am էլեկտրոնային հասցեով, քանի որ դրանից հետո էլ ՀՀ ոստիկանության կողմից արձագանք չի եղել նշված դիմումը 15.06.2018թ-ին ուղարկել եմ nav-pet@police.am էլեկտրոնային հասցեով: Դրանից հետո ինձ զանգահարեց ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության աշխատակից պարոն Մ.Նահապետյանը և հայտնեց, որ իմ դիմումը ստացել են, ուսումնասիրում են, որ ինձ կպատասխանեն, ես պարոն Նահապետյանին խնդրեցի, որպեսզի ինձ ընդունեն լսեն դրանից հետո նոր պատասխանեն, պարոն Նահապետյանը ասաց, որ իմ խնդրանքը կփոխանցի ղեկավարությանը, ինչպես որ որոշեցին, այդպես էլ կանեն: Իմ դիմումի կապակցությամբ ինձ ՀՀ ոստիկանություն չեն հրավիրել և ի պատասխան իմ դիմումի էլեկտրոնային փոստով 19.06.2018թ-ին ստացել եմ 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությունը հետևյալ բովանդակությամբ, այն է. «ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած «14.04.2018թ.» թվագրմամբ Ձեր դիմումը ստացվել և քննվել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում: Դիմումում նշված՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանի և մյուս ծառայողների գործողությունները, ինչպես նաև մնացած հանգամանքները քննարկման առարկա են դարձել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած Ձեր նույնաբովանդակ դիմումների կապակցությամբ դեռևս 2012 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում, որի արդյունքների վերաբերյալ Ձեզ տրվել են սպառիչ պատասխաններ: Միաժամանակ պարզվել է, որ Ձեր դիմումում նշված հանգամանքները քննության առարկա են դարձել 2015թ նոյեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ձեր ներկայացրած հաղորդման առթիվ հարուցված թիվ 62230915 քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հիշյալ քրեական գործով 2016թ-ի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ դիմումում Ձեր կողմից վկայակոչված պաշտոնատար անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Այսինքն՝ տվյալ պարագայում առկա է չվերացված որոշում, որը վերանայելու իրավասություն ոստիկանությունը չունի, ուստի ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած և էլեկտրոնային փոստով 2018թ. հունիսի 6-ին և հունիսի 15-ին ուղարկած Ձեր «14.04.2018թ.» թվագրմամբ դիմումը թողնվել է անհետևանք» , գրության ավարտ:
     Պարոն Վարչապետ, պարոն Վ.Ս.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումում ես ներկայացրել եմ որոշ փաստեր, որոնց մասին առաջին անգամ եմ գրել, նախկինում այդ մասին ես չեմ գրել ոչ՜ ոստիկանությունում, ոչ՜ դատախազությունում և ոչ էլ ՀՔԾ-ում, չգիտես ինչու ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանում են, որ իբր թե նախկինում ինձ տրվել են սպառիչ պատասխաններ: Ներկայացնում եմ իմ դիմումի նշված հատվածը, այն է` . «Ոստիկանի պաշտոնը բարձրացնելիս ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրում են տվյալ ոստիկանի անձնական գործը, մեծ նշանակություն են տալիս նրա խրախուսանքներին /մեդալներ, պատվոգրեր և այլն/, այն, որ Մ.Մխիթարյանը շատ անգամներ է խրախուսվել ես մինչ Ոստիկանության ՇՄ վարչության պետի անձնակազմի գծով տեղակալ պարոն Հ.Ավետիսյանի ասելը չեմ լսել այդ մասին, պարոն Ավետիսյանը մի անգամ ոստիկանության Արթիկի բաժնում անդրադառնալով խրախուսման ներկայացված ոստիկաններին, ասել է հետևյալը, որ Մինո Մխիթարյանը շատ է ներկայացվում խրախուսման, ասելով Մինո-Մինո, մի քիչ շատ չեղավ Մինոյի համար: Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության դեպք բացահայտվեց, բացահայտողը շարքային ոստիկան էր, նա էր ասել թե ովքեր են գողություն կատարողները, ասել էր նաև թե որտեղ է թաքցված գողոնը: Ոստիկանության Արթիկի բաժնում, խորհրդակցության ժամանակ Ոստիկանության ՇՄ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ պարոն Ենգոյանը Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանին հարցրեց թե ով է այդ գողությունը բացահայտել, Տ.Պետրոսյանը լռեց, ծպտուն չհանեց, չասաց ով է բացահայտել, պարոն Ենգոյանը նորից դիմեց Պետրոսյանին, Պետրոսյան ասա ով է բացահայտել, որ խրախուսենք նրան, Պետրոսյանը նորից լռեց, ծպտուն չհանեց, տեսնելով, որ Պետրոսյանը չի պատասխանում պարոն Ենգոյանը դիմեց մեզ՝ դահլիճում նստած ոստիկաններիս, հարցրեց ով է գողությունը բացահայտել, մենք բոլորս գիտեինք ով է բացահայտել, սակայն չասացինք, լռեցինք, լռեց նաև գողությունը բացահայտող ոստիկանը, ով նույնպես նստսծ էր դահլիճում, եթե բաժնի պետը չի ասում, ինքը ինչպես ասեր, պարոն Ենգոյանը տեսնելով, որ մենք նույնպես չենք ասում, ասաց չեք ուզում, մի ասեք և այլևս չանդրադարձավ դրան: Դրանից հետո Տ.Պետրոսյանը թե ում վերագրեց այդ գողության բացահայտումը, թե ով խրախուսվեց, ոչ ոք չիմացավ, մի գուցե Պետրոսյանը իրեն վերագրեց կամ վերագրեց իր կամակատար տեղակալ Մխիթարյանին չեմ կարող ասել, այդ ժամանակ Մխիթարյանը դեռևս հերթապահի պաշտոնում էր թե Պետրոսյանը նրան արդեն «սարքել» էր պետի անձնակազմի գծով տեղակալ չեմ հիշում, իսկ երբ Մխիթարյանը արդեն պետի անձնակազմի գծով տեղակալն էր խոսակցություն կար, որ պետի ծառայության գծով տեղակալի թոշակի անցնելուց հետո Տ.Պետրոսյանը Մխիթարյանին «սարքելու» է պետի ծառայության գծով տեղակալ և այդպես էլ եղավ: Հետագայում Տ.Պետրոսյանը տեղեկանալով, որ այդ գողությունը բացահայտող ոստիկանը մի քիչ նեղսրտած է, որ իր անունը չի տրվել և չի խրախուսվել, մոտ մեկ տարի անց, մեկ այլ առիթով նրան ներկայացրել է խրախուսման: Ասեմ, որ այդ ոստիկանը ոչ միայն այդ գողությունը բացահայտելու համար, այլ ընդհանրապես արժանի է խրախուսանքների» ..., ահա այս մասին ես նախկինում չեմ գրել, և չգիտես ինչու ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանել են, որ իբր թե դեռևս 2012թ-ին ինձ սպառիչ պատասխաններ են տրվել: Բավական չէ, որ իմ նախկին դիմումներին պատշաճ ձևով ընթացք չի տրվել, հիմա էլ փորձ է արվում իմ նախկին դիմումները շահարկելով թաքցնել իմ կողմից ներկայացրած նոր հանգամանքը, որը ստուգման կարիք ունի, այն պետք է ՀՀ ոստիկանության կողմից ուսումնասիրվեր, քննության առարկա դառնար, սակայն չի արվել, մի գուցե պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում է կատարվել, կամ մի գուցե առկա է մեկ այլ հանցակազմ:
     Անդրադառնալով խրախուսանքներին, ներկայացնում եմ ևս մեկ փաստ, որի մասին նախկինում չեմ գրել, գրում եմ հիմա՝ իմ այս դիմումում և կարծում եմ, որ ՀՀ ոստիկանության կողմից պետք է ուսումնասիրվի դրա օրինականությունը, հետևյալ պատճառաբանությամբ, այն է. «Մինո Մխիթարյանը ոստիկանության Արթիկի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալի պաշտոնում որքանով հիշում եմ նշանակվել է 2011թ-ի նոյեմբեր ամսին, մեկ ամիս անց ստացել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, մի քանի ամիս անց նշանակվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, կոչումը եղել է փոխգնդապետ: Լինելով բաժնի պետի տեղակալ 2017թ-ի վերջին կամ 2018թ-ի սկզբին նրան շնորհվել է գնդապետի կոչում: Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի, ոստիկանության ավագ պաշտոններն են 1/ բաժնի պետի տեղակալ 2/ բաժանմունքի պետ: Ոստիկանության ավագ կոչումն է՝ փոխգնդապետ: Այսպիսով բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումը փոխգնդապետն է, սակայն պետի տեղակալ Մինո Մխիթարյանին շնորհվել է գնդապետի կոչում: Եթե պարզվի, որ Մինո Մխիթարյանին գնդապետի կոչումը շնորհվել է որպես խրախուսանք, ապա անհրաժեշտ է պարզել կոնկրետ ինչ գործողության համար է նա խրախուսվել, եթե նա խրախուսվել է գողության դեպք բացահայտելու համար, ապա անհրաժեշտ է պարզել տվյալ գողության դեպքը անձամբ Մինո Մխիթարյանն է բացահայտել, թե բացահայտել է համայնքային ոստիկանը /ները/, կամ արդյոք գողության դեպք բացահայտելը համարժեք է գնդապետի կոչում շնորհելուն: Ոստիկանության Արթիկի բաժնի ոստիկանների կողմից տարիների ընթացքում գողության շատ դեպքեր են բացահայտվել, բայց ես չեմ հիշում, որ ոստիկանին գողության դեպք բացահայտելու համար որպես խրախուսանք արտահերթ կոչում շնորհվի, ինչու հենց Մինո Մխիթարյանին, այն էլ բաժնի պետի տեղակալի պաշտոնի համար օրենքով սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կաչում շնորհել»:
     Ինչ վերաբերվում է իմ նախկին դիմումներին, որ իբր ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ինձ սպառիչ պատասխան չի տրվել, ես նախկինում բազմաթիվ դիմումներով խնդրել եմ, որպեսզի ինձ պատասխանեն արդյոք իմ կողմից ներկայացրած փաստերով Տիգրան Պետրոսյանի, Մինո Մխիթարյանի, ՇՄ վարչության որոշ պաշտոնատար անձանց, քննիչի, գործողություններում օրենքի խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ, սակայն կոնկրետ պատասխան չեմ ստացել: ՀՀ ոստիկանությունից 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությամբ ինձ պատասխանել են, որ իբր թե դեռևս 2012թ-ին ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, բայց ես մինչև 2015թ-ի վերջ դիմումներ եմ գրել ու ինձ միշտ պատասխանել են, որ իբր թե ինձ տրվել են սպառիչ պատասխաններ, այդպես էլ չեն պատասխանել թե իմ կողմից նշված օրենքի խախտումները համապատասխանում է իրականությանը թե ոչ, որոնք թույլ են տվել իմ կողմից մատնանշած պաշտոնատար անձիք: Հետաքրքիր է գոնե մեկ կարգապահական խախտում հայտնաբերվել է, թե ոչ:
     ՀՀ Ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 22 դիմում ունեմ, առաջին դիմումը գրել եմ 10.11.2012թ-ին, վերջինը՝ 28.09.2015թ-ին: 2014թ-ի մայիս ամսից մինչև 2015թ-ի սեպտեմբեր ամիսը ներառյալ, բացի 2014թ-ի դեկտեմբեր և 2015թ-ի հունիս ամիսներից գրանցված եմ եղել պարոն Վ.Գասպարյանի կողմից քաղաքացիների ամենամսյա ընդունելությանը: Պարոն Վ.Գասպարյանի փոխարեն երեք անգամ ինձ ընդունել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ /այժմ Աշխատակազմի ղեկավար/ պարոն Մ. Հակոբյանը, դրանից հետո հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ քաղաքացիներին նորից ընդունում էր պարոն Հակոբյանը, իսկ պարոն Հակոբյանի հետ մեկ անգամ ևս հանդիպելը անիմաստ եմ համարել և աշխատակիցներին խնդրել եմ, որ ընդունելությունից իմ հրաժարվելու պատճառը հենց այդպես էլ գրանցեն:
     Պարոն Վարչապետ, ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի իմ դիմումը 07.05.2018թ-ին իմ խնդրանքով galatv կայքում տեղադրելուց և իմ կողմից երկու անգամ՝ 06.06.2018թ-ին և 15.06.2018թ-ին էլեկտրոնային փոստով նշված դիմումը ՀՀ ոստիկանություն ուղարկելուց հետո՝ 28.06.2018թ-ին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանի /նախկին պետ/ կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, սակայն ես հույս ունեի, որ ՀՀ ոստիկանությունում ղեկավարություն է փոխվել, որ ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Օսիպյանը ինձ կընդունի, կլսի և կհանձնարարի, որպեսզի Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից: Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը / իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվել և դատարանը ինձ դատապարտել է հիսուն հազար դրամ տուգանքի, քանի որ չեմ կատարել որոշ պաշտոնատար անձանց շատ մեծ ցանկությունը՝ չեմ հաշտվել եղբորս ՌԴ շահագործման ուղարկող և ինձ՝ ոստիկանիս ծեծի ենթարկող քաղաքացու հետ /, ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ /հետագայում բաժնի պետ, այժմ ոստիկանության համազգեստի մեջից հանված/ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը: Այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց «բանի» տեղ չէի դնում, շարունակում էի զեկուցագիր գրել և պայքարել, այս մասին ամենայն մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին /2012-2015թ/ դիմումներում: 2009թ-ի հունիս կամ հուլիս ամսին Տ.Պետրոսյանը նշանակվեց Ոստիկանության Արթիկի բաժնի պետ, 2011թ-ի նեյեմբերին Տ.Պետրոսյանը Մինո Մխիթարյանին «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը դրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու /այս մասին նույնպես մանրամասն ներկայացրել եմ իմ նախկին դիմումներում, ներկայացրել եմ, թե որ պաշտոնատար անձ կոչվածը ինչ խախտում է թույլ տվել /: Միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց, այդ իննը ամիսների ընթացքում ես եղել եմ հոգեբանական տառապանքի մեջ, դրա համար պետք է պատասխան տան թե ոչ, իհարկե պետք է պատասխան տան:
     Ի պատասխան 14.04.2018թ-ի իմ դիմումի, ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կողմից ինձ ուղարկած 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությունը ստանալուց հետո՝ 27.08.2018թ-ին ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Օսիպյանին հասցեագրած ևս մեկ դիմում եմ ուղարկել nav-pet@police.am էլեկտրոնային հասցեով: Նշված դիմումով հնարավորինս ներկայացրել և հիմնավորել եմ, որ իմ նախկին դիմումներին սպառիչ պատասխաններ չեն տրվել` ինչպես նշված է գրության մեջ: Ի պատասխան 27, 08.2018թ-ի իմ դիմումի էլեկտրոնային փոստով ստացել եմ 30.08.2018թ-ի թիվ 12/1334 գրությունը՝ ամբողջությամբ նույն բովանդակությամբ, ինչ նախկինն էր, որ իբր թե ինձ նախկինում՝ դեռևս 2012թ-ին տրվել են սպառիչ պատասխաններ և այլն:
     Պարոն Վ. Օսիպյանը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է 10.05.2018թ-ին, իսկ պարոն Ռ.Սմբատյանը ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակվել է 23.05.2018թ-ին, նրանք երկուսն էլ տեղյակ չեն իմ նախկին /2012-2015թ/ դիմումներից, ես վստահ եմ, որ նախկինում իմ դիմումներով զբաղված պաշտոնատար անձը /անձիք/ իմ դիմուները պարոն Վ. Օսիպյանին կամ ընդհանրապես չի զեկուցել, կամ ճիշտ չի զեկուցել, խաբել է նրան, իսկ պարոն Ռ.Սմբատյանին խաբել է, նրանց ներկայացնելով, որ իբր թե նախկինում ինձ տրվել են սպառիչ պատասխաններ:
     Պարոն Վարչապետ, ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ. Օսիպյանին հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումի այսպես ասած վերջաբանը, այն է. «Պարոն գնդապետ, խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին / 2012թ-2015թ / դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք այժմ էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ; Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն դրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները: Խնդրում եմ Ձեզ, թույլատրել, որպեսզի ինձ գրանցեն Ձեր կողմից 2018թ-ի օգոստոսի 29-ի քաղաքացիների ընդունելությանը; Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ» ;
     Նախկինում երբ դիմումներ էի գրում ՀՀ ոստիկանության պետի կողմից քաղաքացիների ընդունելությանը ինձ գրանցելու խնդրանքով, իմ դիմումը ստանալուց հետո համապատասխան ծառայությունից զանգահարում էին ինձ և հայտնում, որ ես գրանցված եմ ընդունելությանը, որ կարող եմ նշված օրը, նշված ժամին ներկայանալ ; 2018թ-ի օգոստոսի 29-ի քաղաքացիների ընդունելությանը չեմ ներկայացել, քանի որ ինձ չեն տեղեկացրել, ես տեղեկացված չեմ եղել արդյոք ինձ գրանցել են նշված ընդունելությանը, թե ոչ:
     Պարոն Վարչապետ, եթե ես վստահ լինեմ, որ Դուք իմ դիմումները ամբողջությամբ կկարդաք, ես էլեկտրոնային փոստով Ձեր ;;ֆեյսբուքի մեսինջերին;; կուղարկեմ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 14.04.2018թ-ի և պարոն Վ. Օսիպյանին հասցեագրած 27.08.2018թ-ի իմ դիմումները: Կարդալուվ 14.04.2018թ-ի իմ դիմումը Դուք կտեսնեք, թե որոշ պաշտոնատար անձիք ինչ նողկալի վիճակում են հայտնվել ՀՔԾ-ում՝ ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ, սակայն նրանք կարողացան ստելով «պլստալ» քրեական պատասխանատվությունից: Ես ուզում եմ, որ Դուք այդ դիմումները կարդաք և զայրանաք, ես վստահ եմ, որ անպայման կզայրանաք, իսկ եթե Դուք զայրանաք՝ դա իմ «օգուտն» է, վերջապես իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք կտրվեն: Ես այս պահից հրաժարվում եմ իմ դիմումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության որևիցէ պաշտոնատար անձի հետ հանդիպել, քանի դեռ պարոն Օսիպյանը ինձ չի ընդունել լսել: Խնդրում եմ Ձեզ, մի բան արեք, արեք այնպես, որ անձամբ պարոն Օսիպյանը ընդունի լսի ինձ: Ես չգիտեմ ինչով է ավարտվելու այս ամենը, իմ դիմումներով զբաղվող պաշտոնատար անձը /անձիք/ վերջապես պետք է հասկանա, որ եթե ես արդեն տաս տարի է պայքարում եմ արդարության հասնելու համար, ուրեմն չեմ դադարելու պայքարել, քանի դեռ տարիներ շարունակ ինձ հոգեբանական տառապանք պատճառողները իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Ինձ համար երբեք նշանակություն չի ունեցել, թե դիմացինը ինչքան փող, ինչ պաշտոն կամ ինչ մակնիշի ավտոմեքենա ունի, դրանք պետք է պատասխան տան և վերջ:

Դիմող՝ Հ.Մահորյան
     05.09.2018թ.

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1298 | 0 | 0
Facebook
COMMENT.am